-
10.11.2020|
17:32
Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունում չի նշում այս տարածաշրջանի կարգավիճակը, անհրաժեշտ է ելնել միջազգային ակտերից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
10.11.2020|
17:30
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը:
-
10.11.2020|
17:27
Ռուս խաղաղապահներին տեղափոխող առաջին չորս Իլ-76 ինքնաթիռները Ուլյանովսկից մեկնել են Լեռնային Ղարաբաղ՝ հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
-
10.11.2020|
17:26
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու համար թուրք-ռուսական խաղաղապահ կենտրոն ստեղծելու հարցը, հայտնում է Sputnik Ադրբեջանը:
-
10.11.2020|
17:22
Ղարաբաղյան պատերազմի ավարտը հաղթանակ է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
10.11.2020|
17:21
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղության հաստատման հույս ունի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
10.11.2020|
17:19
«Այդ, ինչպես նաև Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը», - գրել է նա:
-
10.11.2020|
17:14
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն այսօր հերթական հեռախոսազրույցն են ունեցել։
-
10.11.2020|
17:13
ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների երեկ ստորագրած հայտարարությունը.
-
10.11.2020|
09:45
Մինչ Արցախի նախագահի մամլո քարտուղարը, օգտվելով Արծրուն Հովհաննիսյանի ժամանակավոր տկարությունից, ահաբեկում էր բոլորիս, Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ խփվեց։ Սպուտնիկ Արմենիային ռուսական ուժային կառույցներոից տեղեկացրել էին. «Նախնական տվյալներով՝ Նախիջևանի տարածքից խփվել է ռուսական ուղղաթիռ ու ընկել է Հայաստանի տարածքում»: