-
18.11.2020|
09:29
ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի բանակցությունների արդյունքներով հայտարարեց, որ Վաշինգտոնն ու Փարիզը ընդունում են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման Մոսկվայի ձեռնարկած գործողությունները:
-
17.11.2020|
22:47
ԱԳ փոխնախարարները շարունակում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները՝ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ արձագանքելով տեղեկություններին, որ ԱԳ բոլոր փոխնախարարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել:
-
17.11.2020|
22:38
Լեռնային Ղարաբաղում եռակողմ հրադադարի մասին համաձայնագրի հիմնական արդյունքն այն էր, որ մարդիկ դադարել են զոհվել՝ երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
17.11.2020|
22:33
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, թե Ղարաբաղում կրակը դադարեցնելու մասին Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների ընդունած հայտարարությունը պայմաններ է ստեղծել արդարացի հիմքով երկարատև կարգավորման համար։
-
17.11.2020|
22:28
Կանադան հանձնառու է՝ աջակցելու Հայաստանին այս դժվարին ժամանակներում՝ ասել է Կանադայի նորանշանակ դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերը (նստավայրը՝ Մոսկվա), ով հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին։ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և արդյունավետ գործունեություն մաղթել:
-
17.11.2020|
22:23
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Le Figaro-ին հարցազրույցում։ Նախօրեին նա Փարիզում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել նախագահ Էմանուել Մակրոնի և ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ:
-
17.11.2020|
22:19
Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները պահպանվում են, և սա պայմաններ է ստեղծում արդար հիմքի վրա հակամարտությունը կարգավորելու համար՝ հայտարարել է ՌԴ նախագահը:
-
17.11.2020|
22:14
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության (ԿԽՄԿ) ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյին, ինչպես նաև պատվիրակության ղեկավարի պարտականությունները մի քանի շաբաթ անց ստանձնող պարոն Թիերի Ռիբոյին:
-
17.11.2020|
15:06
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
-
17.11.2020|
15:05
Եվրախորհրդարանի պատգամավոր Իվան Դավիդը հաստատում է, որ ադրբեջանական ու թուրքական բանակները Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն են կատարել և ներկայացնում ապացույցներ: