19.11.2020|
23:03
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ՆԱՏՕ-ի ԽՎ 66-րդ տարեկան նստաշրջանում ասել է, որ Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ անկեղծ և բարեխիղճ երկխոսություն վարել՝ ընդգծելով, որ երկխոսությունների ձախողման դեպքում Հունաստանը ստիպված կլինի դիմել Հաագայի միջազգային դատարան, գրում է Greek City Times-ը։