-
27.11.2020|
20:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
-
27.11.2020|
15:20
Եվրախորհրդարանն ընդունել է բանաձևեր, որոնք դատապարտում են Բելառուսի և Թուրքիայի իշխանությունների գործողությունները և ԵՄ ղեկավարությանը կոչ են անում ավելի լուրջ պատժամիջոցներ ընդունել այդ երկրների նկատմամբ։
-
27.11.2020|
15:18
Դիմել են մեզ, որ այդպիսի բան են ցանկանում անել, բայց ադրբեջանական կողմի հետ ունեն համաձայնություն, թե ոչ, այդ հարցը Հայաստանի իրավասությունից դուրս է՝ լրագրողների հետ զրույցում նշեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե տարօրինակ չէ՞, որ մասնավոր ընկերությունը ինքուրույնաբար որոշեց և Ադրբեջանի տարածքում անցակետ պատրաստեց, Հայաստանի իշխանութունները նախօրոք չգիտեի՞ն, որ դա Ադրբեջանի տարածք է:
-
27.11.2020|
15:16
Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որով առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, զուսպ հավանություն է ստացել Երևանում և զայրացրել Բաքվին: Ադրբեջանի խորհրդարանը կառավարությունից պահանջել է վերանայել Փարիզի հետ իր հարաբերությունները:
-
27.11.2020|
15:13
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմում է միջազգային հանրությանը և վճռականորեն հրավիրում է հատկապես մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների ուշադրությունն այն հիմնախնդրի վրա, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում է ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողությունների առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և դիերի փոխանակման գործընթացները:
-
27.11.2020|
14:26
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարում է, որ «Փարիզը չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»։
-
27.11.2020|
14:24
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
-
27.11.2020|
14:23
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հերքում է տեղեկությունը, թե ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Սոթքի ոսկու հանքի տարածք և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը։
-
27.11.2020|
12:18
«Այն, ինչ այնտեղ կատարվում է, վերաբերում է և մեզ»՝ նախազգուշացնում է Բրյունո Ռետայոն: Սենատի նախագահ Ժերար Լարշեի նախաձեռնությամբ 5 խմբակցությունների ղեկավարներ ներկայացրին Լեռնային Ղարաբաղի՝ «հայկական քաղաքակրթության օրորոցի» ճանաչման բանաձև:
-
27.11.2020|
12:11
Թուրքիայի ԱԳՆ-ն նոյեմբերի 26-ին դատապարտել է նախորդ օրը Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը, որ կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը, դուրս բերել ադրբեջանական ու նրանց դաշնակիցների զորքերը, վերադառնկալ 1994-ի սահմաններին: