«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է «ԱՄԵՆԱԼԻԱՐԺԵՔ» ՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է «ԱՄԵՆԱԼԻԱՐԺԵՔ» ՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
11.02.2011 | 00:00

«Ամերիկացի աստղագետները հայտնաբերել են վեց մոլորակ, որոնք պտտվում են Արեգակի տիպի աստղի շուրջը և գտնվում են Երկրից մոտ 2000 լուսատարի հեռավորության վրա». այս մասին հայտնում է հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը: Աստղն անվանել են «Կեպլեր-11»: «Կեպլեր-11»-ը հայտնաբերված բոլոր մոլորակային համակարգերի մեջ ամենալիարժեքն ու ամենակոմպակտն է: Շատ քիչ աստղեր են հայտնի, որոնց շուրջը հայտնաբերվել է մեկից ավելի մոլորակ, իսկ «Կեպլեր-11»-ը առաջին համակարգն է, որտեղ կան երեքից ավելի մոլորակներ»,- ասում է Արեգ Միքայելյանը և նշում, որ աստղագետների համար այսպիսի համակարգի գոյությունը հայտնություն է: Ի՞նչ է տալիս այն գիտությանը, մարդկությանը` առհասարակ: Արդյո՞ք խոսքը նոր քաղաքակրթության մասին չէ: Աստղագետը չի բացառում, որ այդպիսի մոլորակների հայտնաբերումն ուղղակիորեն կապված է արտերկրային քաղաքակրթությունների հայտնաբերման խնդրի հետ: «Դա է որոնումների հիմնական նպատակը,- շեշտում է նա,- սակայն վաղ է որևէ հիմնավոր բան ասելը»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1546

Մեկնաբանություններ