«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈՒթսուն «ցմահականների» օրենսդրական նախաձեռնությունը

ՈՒթսուն «ցմահականների» օրենսդրական նախաձեռնությունը
02.06.2009 | 00:00

ՃԱՂԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատագրման դատապարտվածների թիվն այսօր 81 է։ Նրանցից 40-ը մահվան դատապարտվածներ են եղել, որոնց պատիժն օրենքի խախտումով «մեղմացվել» է 2003-ին։ Նրանց մեջ քիչ չեն նաև անարդարացի պատիժ կրողները։
Այս իմաստով, ինչպես վկայել են Հայաստանի տարբեր հասարակական կազմակերպություններ և անհատ գործիչներ, Հայաստանում գոյություն ունի «ցմահների» խնդիր։ Խնդիր, որի լուծման համար անհրաժեշտ կամք ու բարիկամեցողություն մեր պետական այրերը դեռևս չեն կարողացել դրսևորել։
80 «ցմահականների» կողմից առաջարկվող օրենսդրական այս փոփոխությունը լուծում է ցմահ ազատազրկման դատապարտվածների խնդիրը` միաժամանակ կասեցնելով դրա հետագա խորացումը։ Ավելի քան հուսով ենք, որ օրենսդրական սույն բարեփոխման արդյունքում ցմահ ազատազրկման վճիռները նվազ կամայական կդառնան։
Օրենսդրական այս փոփոխությունը չորս փոխլրացնող մասերից է բաղկացած։
15 տարվա ազատազրկումը 20-ով փոխարինելու հարցը
Ցմահ ազատազրկումը նշանակում է, որ դատապարտյալն իրավունք ունի վաղաժամկետ ազատման համար դիմում ներկայացնել 20 տարի փակ ռեժիմով կալանքը կրելուց հետո միայն։ Դրական պատասխան ստանալու դեպքում դատապարտյալը հավելյալ 5 տարի էլ պետք է անցկացնի ոչ փակ ռեժիմով կալանավայրում։
Քրեական օրենսգրքում 15 տարի ազատազրկումը ցմահ ազատազրկումից հետ ամենամեղմ պատիժն է։ Այսինքն, դատավորներն ամեն անգամ ստիպված են լինում ցմահ ազատազրկման վճիռ կայացնել, երբ 15 տարվա ազատազրկումը համարում են անբավարար։
Սակայն հենց դատավորների վկայությամբ, բազմաթիվ են այն իրավիճակները, երբ 15 տարվա ազատազրկումն անբավարար պատիժ է համարվում, իսկ ցմահ ազատազրկումը` չափազանցված։
Եթե օրենքը հնարավոր դարձնի 15 տարուց բարձր ազատազրկում նշանակելը, դատավորներից շատերն ավելի քիչ կհայտնվեն անարդար-չափազանցված պատիժ նշանակելու պարտադրանքի առաջ ու կկարողանան 15-ից մինչև 20 տարվա ազատազրկման վճիռ կայացնել։
Ինչպես ԱՊՀ մյուս երկրներում է քրեական օրենսգրքի այս հոդվածը սրբագրվել (ասենք, Ռուսաստանում, վերջերս նաև Վրաստանում), Հայաստանում նույնպես հարկավոր է սույն խնդիրը վերանայել ու սրբագրել։ Այսինքն, Ռուսաստանի օրինակով անհրաժեշտ է 15 տարվա փոխարեն ազատազրկման հնարավոր առավելագույն սահմանը հասցնել 20-ի։
«Ցմահ ազատազրկում» պատժատեսակի սահմանման հարցը
Քրեական օրենսգրքում, ինչպես նաև քրեադատավարական օրենսգրքում, հստակ սահմանված չէ «ցմահ ազատազրկում» ասվածը։
Ինչո՞վ է այն տարբերվում, ասենք, 15 տարվա ազատազրկումից։ Ի՞նչ նպատակներ է հետապնդում ցմահ ազատազրկումը, որոնք 15 տարվա ազատազրկման դեպքում հասանելի չեն։
Մի խոսքով, անհրաժեշտ է թե՛ քրեական, թե՛ քրեադատավարական օրենսգրքում հստակություն մտցնել այս հարցով։ Այսինքն, պետք է տրվի «ցմահ ազատազրկում» պատժատեսակի ամբողջական սահմանումը, ինչպես նաև հստակորեն նշվի` ո՛ր դեպքերի (հանցանքների) համար է այն նախատեսված և ո՛ր տիպի հանցագործների։
Քաղաքակիրթ բոլոր երկրներն իրենց օրենքներում արդեն իսկ նման հստակեցում ամրագրել են։
Քրեական օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի հարցը
ՀՀ Քրեական օրենսգրքի 39-րդ հոդվածում նշված է. «Համակատարողները հանցագործության համար ենթակա են պատասխանատվության սույն օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով»։
Այս ձևակերպումը խիստ անորոշ է, քանի որ չի հստակեցվում` ի՞նչ է նշանակում «համակատարող», և ո՞վ կարող է համարվել «համակատարող»։
Այս հոդվածը, որ նախատեսված է վհուկների որսի համար և հետապնդում է քաղաքական հաշվեհարդարները օրենսդրորեն շպարելու նպատակ, հստակորեն հակասում է նույն Քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 4-րդ և 8-րդ հոդվածներին։
Նման հոդվածների գործարկման միջոցով դատախազությունն ու դատարանները կարող են« հանցանք կատարած կոնկրետ անձից բացի, մեղադրել հանցանքի հետ ոչ մի առնչություն չունեցող քաղաքացիների, նրանցից սուտ ցուցմունքներ կորզել կամ դատապարտել նույն հանցանքի համար։
Վաղաժամկետ ազատման խնդիրը
Այսօր ցմահ ազատազրկման դատապարտվածներն իրավունք ունեն վաղաժամկետ ազատման համար դիմել միայն 20 տարվա փակ ռեժիմով կալանքից հետո։
Քանի որ չի կարելի բացառել դատապարտյալի ուղղվելն ու հասարակության համար վտանգ ներկայացնելու հանգամանքի վերացումը, անհրաժեշտ է թույլ տալ ցմահ ազատազրկման դատապարտվածներին վաղաժամկետ ազատման համար դիմել իրենց կալանքի 15 տարին լրանալուց հետո։
Ցմահ ազատազրկման դատապարտված 80 կալանավորներ

Դիտվել է՝ 2635

Մեկնաբանություններ