«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

Ո՞վ է հիշում

Ո՞վ է հիշում
23.07.2023 | 11:51

Ընդամենը մի նկար, որն իր մեջ պարունակում է մի ողջ կյանք, քաղցրություն, հուզմունք, հուշեր, մանկություն, երիտասարդ ծնողներ, առաջին գիտելիք, առաջին դպրոց և ուսուցիչ։

- Քաղցր է մանկություն հիշեցնող ամեն մի հուշ:

Իսկ ի՞նչ զգացողություն է արթնացնում ձեր մեջ այս նկարը:

«Այս հրաշալի ոտանավորը գրել է հանրաճանաչ լեզվաբան, ակադեմիկոս Արարատ Ղարիբյանը, ով ծնվել էր Արտաշատի շրջանում: Նա ուղիղ հիսուն տարի առաջ մեր կուրսին դասավանդում էր բարբառագիտություն: Հենց դասի պահին էլ պատմեց այդ մասին: Նաև մի հետաքրքիր դեպք հիշեց: Ինքն է նաև գրել «Դու անմեղ ես, քո աչերն են մեղավոր» երգի խոսքերը: Հրատարակիչները շփոթում են և այդ բանաստեղծությունը դնում Վահան Տերյանի գրքում՝ որպես Տերյանի գործ: Հետո իմանում են, գալիս են ներողություն խնդրում Ղարիբյանից, իսկ ինքը պատասխանում է. «Ես շատ ուրախ եմ, որ շփոթել եք, մի՞թե դրանից ավել լավ գնահատական կարող էիք տալ իմ բանաստեղծությանը»:

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Հրածին ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 16279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

thumbs/220x163/5Ae6OzL3spL3iQiwEoEeGJqNMP.JPG" alt='Երկիր, որին վերապահված է հանգստյան գոտու և ցիտրուսեղենի աճեցման բազայի նախկին դերը' title='Երկիր, որին վերապահված է հանգստյան գոտու և ցիտրուսեղենի աճեցման բազայի նախկին դերը' width='220' height='163' />
Երկիր, որին վերապահված է հանգստյան գոտու և ցիտրուսեղենի աճեցման բազայի նախկին դերը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի  բե­րա­նը
Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը