«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կգա՞ այդ օրը

Կգա՞ այդ օրը
09.03.2023 | 09:44

Ամեն օր լսում ենք ՀՀ ՊՆ հաղորդագրությունները, որոնք հերքում են ադրբեջանական կողմի հայտարարությունները, իբր հայկական զինված ուժերը կրակ են բացել։ Սա այն հազվագյուտ դեպքն է, որ հավատում ես հայկական կողմին։


Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ ՀՀ ՊՆ հաղորդագրությունը կլինի նույնպես ճշմարիտ, բայց՝ հետևյալ բովանդակությամբ․
«Հայկական զինված ուժերը ազատագրեցին 2020-22 թթ․ Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի բոլոր տարածքներն ու բարձունքները,նաև Արցախի Քարվաճառ, Բերձոր, Հադրութ շրջանները։ Հակառակորդը, մեծ կորուստներ տալով, շպրտվեց դեպի հայոց հինավուրց Գանձակ քաղաքը։ Հայկական ուժերի վստահ առաջխաղացումը շարունակվում է»։
Է՜հ, կգա՞ արդյոք այդ օրը:


Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 8011

Մեկնաբանություններ