«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
06.02.2021 | 20:48

Այսօր հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Յան Ցզեչինը։ Յան Ցզեչինը Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ է և կենտկոմի արտաքին գործերով հանձնաժողովի ղեկավարը։

Reuters-ի փոխանցամբ՝ նա ասել է, որ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների բարելավումը մեծ օգուտներ կբերի երկու երկրների ժողովուրդներին և խաղաղություն ու բարգավաճում՝ ամբողջ աշխարհին։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները հիմա գտնվում են առանցքային կետում, և ասել է, թե Չինաստանի կառավարությունը ԱՄՆ-ի հանդեպ վարում է կայուն և հետևողական քաղաքականություն։ Յան Ցզեչինը ԱՄՆ-ին կոչ է արել ընդունել որոշակի ժամանակաշրջանում գործած սխալները և Չինաստանի հետ աշխատել առանց հակամարտությունների ու փոխադարձ հարգանքով։ Նա նշել է, որ Թայվանը կարևոր և զգայուն խնդիր է ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում, որը վերաբերում է Չինաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Հոնկոնգի, Տիբեթի և Սինցզյանի ույղուրների հարցերը Չինաստանի ներքին գործն է, և դրանց վերաբերյալ դրսի որևէ միջամտություն անընդունելի է։ Նրա նշած խնդիրները Չինաստանի քաղաքականության օրակարգի մշտական հարցերն են։ Պեկինի նույն դիրքորոշումը Յան Ցզեչինը անցած տարվա ամռանը ներկայացրել էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպմանը։
Դոնալդ Թրամփի նախագահության չորս տարիներին Վաշինգտոնի ու Պեկինի հարաբերությունները վատացել են։


Ջո Բայդենի վարչակազմի արտաքին գործերի նախարար Էնթոնի Բլինքենը փետրվարի 6-ին Չինաստանի բարձրաստիճան չինովնիկի հետ հեռախոսազրույցում ասել է, թե ԱՄՆ-ը ցանկանում է կայուն և կառուցողական հարաբերություններ ունենալ Չինաստանի հետ։

Դիտվել է՝ 2401

Մեկնաբանություններ