Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Բելգիայի ներկայացուցիչների պալատը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

Բելգիայի ներկայացուցիչների պալատը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան
18.12.2020 | 17:02

Բելգիայի ներկայացուցիչների պալատը 130 կողմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հետևանքների վերաբերյալ բանաձև, որը «դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020-ի սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների վերսկսումը», և կառավարությանը կոչ է անում ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են պատերազմից տուժած բնակչության հոգսերը թեթեւացնելուն, պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուներին բացահայտելուն և դատապարտելուն, հրադադարի ռեժիմը պահպանելուն և բանակցությունները Լեռնային Ղարաբաղի սահմանները և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգող խաղաղ համաձայնագրի շուրջ տանելուն: Խորհրդարանը դատապարտում է այն վնասակար դերը, որ խաղացել է Թուրքիան այս պատերազմում և պահանջում է նրան «դադարեցնել ռազմական միջամտությունն այս հակամարտությանը» և զերծ մնալ «տարածաշրջանում ապակայունացնող դերակատարումից:


«Բելգիայի հայերի կոմիտեն ողջունում է այն փաստը, որ Խորհրդարանը հստակ և կառուցողական դիրքորոշում է որդեգրել այս հարցի վերաբերյալ և շնորհակալություն է հայտնում այն խորհրդարանականներից, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դրանում: Այսպիսով, բանաձևը ճանապարհ է բացում տարածաշրջանում կոնկրետ և կառուցողական գործողությունների համար:


Կոմիտեն կոչ է անում կառավարությանը առանց հապաղելու գործել խորհրդարանի առաջարկությունների համաձայն: Նա մասնավորապես ընդգծում է մարդասիրական օգնության հրատապությունը և բելգիական ներկայությունը տարածաշրջանում:
Այսօր Ներկայացուցիչների պալատն ընդունեց նաև մեկ այլ տեքստ, որն առաջարվել էր պատգամավոր Միշել դե Մագդի կողմից։ Այդ տեքստով դեկտեմբերի 9-ը սահմանվում է Բելգիայի պետության կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ազգային օր: Կոմիտեն ողջունում է այս որոշումը, որը կնպաստի ցեղասպանության ֆենոմենի ընկալմանը»,- ասված է Բելգիայի հայերի կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:


Բելգիայի Հայերի կոմիտեն հանդիսանում է Բելգիայում հայերի համայնքի գործադիր մարմինը և խոսնակը: Դեռևս 1922 թ. հիմնադրված հայկական ինստիտուտները համախմբված են հայկական ծագմամբ Բելգիայի բոլոր բնակիչների կողմից ընտրված համաժողովի մեջ: Հայերի թիվը երկրում գնահատվում է ավելի քան 30,000 մարդ:

Դիտվել է՝ 3626

Մեկնաբանություններ