ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Զախարովան նշել է Երևանի և Բաքվի տարաձայնությունները հաղթահարելու միակ ճանապարհը

Զախարովան նշել է Երևանի և Բաքվի տարաձայնությունները հաղթահարելու միակ ճանապարհը
10.12.2020 | 22:52

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ուղիներ փնտրեն տարածաշրջանում խոր հակասություններն ու տարակարծություններն իրենց շահերին համապատասխանեցնելու համար՝ բրիֆինգում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ադրբեջանցիների և հայերի համակեցության պատմական դրական փորձ կա ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքում: Այժմ Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ դադարեցվել է արյունահեղությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել փախստականների, ներքին տեղահանված անձանց վերադարձի և տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ»,- ասել է Զախարովան: Նա հիշեցրել է, որ արդեն ստեղծվել է մարդասիրական արձագանքման կենտրոն, որը նախատեսված է Ադրբեջանին, Հայաստանին օգնություն տրամադրելու, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, բնակչության բնականոն կյանքի պայմանների ստեղծման համար:

Ըստ նրա, դա իրական նախադրյալներ է ստեղծում ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու համար, և այդ երկխոսությունը տարաձայնությունները հաղթահարելու միակ հնարավոր տարբերակն է: Զախարովան նշել է, որ կողմերը պետք է մասնակցեն տարածաշրջանում առևտրի, տրանսպորտի և էներգետիկ հնարավորությունների փոխշահավետ տարբեր տարբերակների իրականացմանը:
«Օրակարգը պետք է ներառի գործարարների, գիտնականների, առհասարակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև կապերի ստեղծում և համախմբում: Փոխգործակցության հնարավոր տարբերակներից մեկը լրագրողների փոխայցելություններն են, մանավանդ, որ արդեն նման փորձ կա»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքով, սա ճիշտ քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, ըստ Զախարովայի, այս ամենը հնարավոր կլինի պետությունների ղեկավարների քաղաքական կամքի դրսևորման դեպքում:

Դիտվել է՝ 1145

Մեկնաբանություններ