ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անհետ կորած զինծառայողների հայտնաբերման հարցը գտնվում է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում

Անհետ կորած զինծառայողների հայտնաբերման հարցը գտնվում է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում
02.12.2020 | 13:45

Հայաստանում Ռուսաստանի դեսպանաթյունը ստանում է բազմաթիվ դիմումներ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու վերաբերյալ:

«Լիովին կիսում ենք մարդկային մեծ ողբերգությանը բախված ընտանիքների տագնապն ու վիշտը: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը և հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնն անմիջականորեն ներգրավված են այդ սուր խնդրի լուծմանը՝ սերտ համագործակցելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների, լիազորված միջազգային կազմակերպությունների հետ:

Այս հարցը գտնվում է ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը», - ասված է դեսպանության հայտարարության մեջ:


Դեսպանությունը հիշեցնում է, որ այս ողբերգական իրավիճակում հայտնվածներին օգնելու համար ՀՀ ՊՆ-ն ստեղծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհված, անհայտ կորած և գերեվարված զինծառայողների և այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքման և մշակման հատուկ հանձնաժողով:

Դիտվել է՝ 4082

Մեկնաբանություններ