ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վյաչեսլավ Վոլոդինը քաղաքական գործիչներին հորդորել է լուծել Ղարաբաղյան խնդիրը

Վյաչեսլավ Վոլոդինը քաղաքական գործիչներին հորդորել է լուծել Ղարաբաղյան խնդիրը
30.11.2020 | 22:44

Անհրաժեշտ է ներգրավել քաղաքական գործիչներին և բոլոր շահագրգիռ կողմերին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում՝ ասել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ կազմակերպության նիստում: Հանդիպմանը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է ռազմագերիների փոխանակումը: Նա հիշել է, որ այս գործընթացը պետք է սկսվեր հրադադարի ստորագրումից անմիջապես հետո:

«Այսօր սա ամենացավոտ խնդիրն է, որը պահանջում է անհապաղ, ես կասեի, հրատապ լուծում», - ասել է Սիմոնյանը: Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը խնդրել է ՀԱՊԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին ներգրավվել այս հարցում: «Եկեք ամեն ինչ անենք, որ իրավիճակի կարգավորման խնդիրները կատարվեն քաղաքական գործիչների և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, որպեսզի վերացվեն հակամարտության հետ կապված խնդիրները, Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած ողբերգությունը», - ասել է Վոլոդինը:

Դիտվել է՝ 2285

Մեկնաբանություններ