ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մարիա Զախարովան՝ Արցախում ադբեջանցիների կողմից հայերի գերեզմանները կոտրելու մասին

Մարիա Զախարովան՝ Արցախում ադբեջանցիների կողմից հայերի գերեզմանները կոտրելու մասին
27.11.2020 | 20:15

Ղարաբաղի վերաբերյալ Open TV-ի լրագրողի հարցը շփոթեցրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային: Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ է եղել ահաբեկիչների եւ գրոհայինների հետ, որ մարտական գործողությունների շրջանում գտնվում էին հակամարտության գոտում:

«Մենք շատ հաճախ տեսահոլովակներ ենք տեսնում, որոնցում զինվորականները կոտրում են հայերի գերեզմանները, պղծում սրբավայրերը: Կցանկանայի իմանալ՝ ո՞րն է Ռուսաստանի դերը, եւ ի՞նչ է կատարվում այդ գրոհայինների հետ»,-հետաքրքրվել է լրագրողը: Զախարովան նախ հայտարարել է, որ կարտահայտվի զինված խմբավորումների վերաբերյալ, քանի որ տվյալ հարցը ոչ մեկ անգամ է հնչել, սակայն ինքը չի հասկանում, թե ինչ նկատի ունի լրագրողը՝ «Ռուսաստանի դեր» ասելով: «Ինչպե՞ս եք այդ ամենը կապում միմյանց հետ: Ինչ-որ կերպ կապել եք դա գերեզմաններ կոտրելու հետ: Ի՞նչ եք դուք խոսում»,-շփոթված հարցրել է Զախարովան: Լրագրողն ասել է, որ ցանկանում է հասկանալ, թե ո՞ր տարածքներում է այդ ամենը տեղի ունենում: «Ես նկատի ունեմ, թե ձեր ներկայացուցիչը նկատում է այդ ավերումներն ու պղծումները»,-հարցրել է լրագրողը: Զախարովան պատասխանել է, որ «դա արդեն անարդար է»:

«Այդ դեպքում կոնկրետ օրինակ նշեք: Կոնկրետ ի՞նչ աշխարհագրական կետերում են տեղի ունենում ձեր ասած բարբարոսական գործողությունները, եւ այդ ժամանակ ես կկարողանամ կոնկրետ պատասխան տալ: Անհնար է ընդհանուր խոսել այն մասին, որ բարբարոսական գործողություններ են կատարվում, եւ դրանք ինչ-որ կերպ կապել Ռուսաստանի հետ: Ներեցեք, բայց դա արդեն սյուրռեալիստիկ խոսակցություն է: Խնդրում եմ, ուղարկեք կոնկրետ տեսահոլովակներ, լուսանկարներ, որոնց մասին խոսում եք, եւ նշեք դրանց գտնվելու վայրը: Այդ ժամանակ մենք կկարողանանք կոնկրետացնել դրանք: Ինձ, անկեղծ ասած, մի բան է զարմացնում…Դուք հարցն ուղղում եք մեզ: Գուցե իմաստ ունի՞ հստակեցնել այդ անձանց պատկանելիությունը կոնկրետ պետությանը, հետո հարցն ուղղել այդ պետությանը, որի քաղաքացիներն են այդ տեսանյութերում պատկերված անձինք: Մեկ անգամ եւս կրկնեմ, բարի եղեք, ուղարկեք մեզ այդ նյութերը, եւ մենք կհստակեցնենք, թե ինչի մասին է խոսքը»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 5060

Մեկնաբանություններ