ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ղարաբաղում խաղաղապահ առաքելությունը

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ղարաբաղում խաղաղապահ առաքելությունը
27.11.2020 | 20:00

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: «Խոսակցություն եղավ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների գործողությունների և մարդասիրական առաքելության շուրջ»,- ասել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա փոխանցմամբ, նախագահը խորհրդի մշտական անդամներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների մասին:

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության և ներքին գործերի նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վլադիմիր Կոլոկոցևը, Անվտանգության դաշնային ծառայության և Արտաքին հետախուզության ծառայության տնօրեններ Ալեքսանդր Բորտնիկովը և Սերգեյ Նարիշկինը:

Դիտվել է՝ 4186

Մեկնաբանություններ