ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ֆրանսիայի ԱԳՆ-ն չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
27.11.2020 | 14:26

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարում է, որ «Փարիզը չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»։

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր մեր պարտականությունն է աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունների միջոցով, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ, և այդ բանակցությունների արդյունքը չի կարող որոշվել նախապես և միակողմանի», - հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Հայտարարությունում նշված է, որ այսօր Ֆրանսիայի առաջնահերթությունը պետք է լինի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց անվտանգ վերադարձի ապահովումը։ Ֆրանսիան, ինչպես ընդգծել է նախարարությունը, «լիովին վճռական է հասնելու հակամարտության տևական կարգավորմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության և արժանապատվության պահանջները և կշարունակի անել ամեն ինչ, Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու համար»։

«Փարիզը կշարունակի իր հանձնառությունը Մինսկի խմբի համանախագահության ներքո` առաջ շարժվելով բոլոր այն չափորոշիչներով, որոնք դեռ պետք է համաձայնեցվեն հրադադարի համաձայնագրից հետո, որը կնքվել է նոյեմբերի 9-ին, մասնավորապես, օտարերկրյա վարձկանների և տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության պաշտպանության մասով», - ասված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 5967

Մեկնաբանություններ