ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի հետ

Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի հետ
27.11.2020 | 14:24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ֆեյսբուքում նա գրել է. «Վերջին մեկ ժամում երկու անգամ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկման առանցքում էին Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման և սահմանազատման, տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր», - գրել է Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ նման քննարկումներ պարբերաբար են տեղի ունենում, երբեմն օրը մի քանի անգամ, սակայն այդ քննարկումների մասին միշտ չէ, որ հաղորդագրություններ են տարածում՝ հաշվի առնելով դրանց աշխատանքային բնույթը և հաճախությունը:

Դիտվել է՝ 2096

Մեկնաբանություններ