ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀՀ վար­չա­պետն այ­սօր ա­մեն ինչ ա­նում է, որ­պես­զի պատ­մու­թ­յան մեջ մնա ոչ թե որ­պես դա­վա­ճան, այլ ան­մեղ­սու­նակ գոր­ծիչ, ո­րը, գոր­ծից չհաս­կա­նա­լով, վա­ճա­ռել է եր­կի­րը

ՀՀ վար­չա­պետն այ­սօր ա­մեն ինչ ա­նում է, որ­պես­զի պատ­մու­թ­յան մեջ մնա ոչ թե որ­պես դա­վա­ճան, այլ ան­մեղ­սու­նակ գոր­ծիչ, ո­րը, գոր­ծից չհաս­կա­նա­լով, վա­ճա­ռել է եր­կի­րը
27.11.2020 | 00:12

Ներ­քա­ղա­քա­կան դաշ­տում այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է‚ թե ընդ­դի­մու­թյունն ու իշ­խա­նու­թյու­նը զու­գա­հեռ աշ­խարհ­նե­րում են գոր­ծում։ Ընդ­դի­մու­թյու­նը հան­րա­հա­վաք­ներ է ա­նում‚ ճա­նա­պարհ­ներ փա­կում‚ հա­ցա­դուլ­ներ ի­րա­կա­նաց­նում՝ պն­դե­լով‚ որ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն այն­պի­սի հան­ցանք է գոր­ծել ժո­ղովր­դի ու պե­տու­թյան հան­դեպ‚ որ նման դա­վա­ճա­նու­թյան պա­րա­գա­յում հնա­րա­վոր չէ այլևս պաշ­տո­նա­վա­րել։ Այս պայ­ման­նե­րում նա չի կա­րող ստանձ­նել հետ­պա­տե­րազ­մյան վե­րա­կան­գն­ման ա­ռաջ­նոր­դու­թյու­նը։ Մյուս կող­մից էլ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ինչ­պես իր վեր­ջին հար­ցազ­րույ­ցում ա­սաց‚ ընդ­դի­մու­թյան պա­հանջ­նե­րը չեն ստա­նում ժո­ղովր­դի հա­վա­նու­թյու­նը‚ դրա­նից էլ բխում է‚ որ նա դեռևս պետք է մնա իր պաշ­տո­նին և առն­վազն 6 ա­միս շա­րու­նա­կի աշ­խա­տել՝ փոր­ձե­լով կա­յու­նաց­նել ի­րա­վի­ճակն ու փոքր-ինչ վե­րա­կանգ­նել տար­բեր ո­լորտ­նե­րի աշ­խա­տան­քը։


Ըստ էու­թյան‚ եր­կու հա­կա­դիր և տար­բեր­վող գնա­հա­տա­կան­ներ են հն­չում ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի մա­սին։ Եվ ա­մե­նա­զա­վեշ­տա­լին այն է‚ որ դա հան­գեց­նում է նրան‚ որ ընդ­դի­մու­թյունն ու իշ­խա­նու­թյունն ապ­րում են տար­բեր քա­ղա­քա­կան օ­րա­կար­գե­րով։ Ընդ­դի­մու­թյան պա­րա­գա­յում ա­մեն ինչ հաս­կա­նա­լի է. փոր­ձում է տար­բեր տեխ­նո­լո­գիա­նե­րով‚ հիմ­նա­կա­նում հան­րա­յին ճնշ­ման մի­ջո­ցով Փա­շի­նյա­նին հե­ռաց­նել իր ա­թո­ռից։ Եվ պետք է փաս­տել‚ որ ա­ռայժմ դա նրան այն­քան էլ չի հա­ջող­վում։ Ի­հար­կե‚ ընդ­դի­մու­թյունն ու­նի կողմ­նա­կից­նե­րի հս­տակ զանգ­ված‚ սա­կայն դա բա­վա­րար չէ‚ որ­պես­զի դի­մա­կա­յի բա­վա­կա­նին փոք­րա­թիվ ոս­տի­կա­նա­կան ու­ժե­րին‚ ո­րոնք պաշտ­պա­նում են վար­չա­պե­տին։ Պետք է փաս­տել‚ որ ընդ­դի­մու­թյունն ա­ռանձ­նա­պես մեծ կրեա­տի­վու­թյուն էլ չի ցու­ցա­բե­րում։ Թեև բա­վա­կա­նին հե­տաքր­քիր նյուան­սի վրա պետք է ու­շադ­րու­թյուն դարձ­նել. Ռու­սաս­տա­նից‚ ըստ էու­թյան‚ թե Պու­տի­նի‚ թե Լավ­րո­վի մա­կար­դա­կով ընդ­դի­մու­թյանն ու­ղերձ­ներ են ու­ղարկ­վել‚ ըստ ո­րոնց‚ մինչև Փա­շի­նյանն իր կող­մից ստո­րագր­ված հայ­տա­րա­րու­թյան վեր­ջին ստո­րա­կե­տը կյան­քի չկո­չի‚ Ռու­սաս­տա­նի հա­մար այն­քան էլ ցան­կա­լի չէ ՀՀ վար­չա­պե­տի հե­ռա­ցումն իշ­խա­նու­թյու­նից։ Ռու­սաս­տա­նը շատ հս­տակ հաս­կա­նում է‚ որ Հա­յաս­տա­նում ցան­կա­ցած նոր քա­ղա­քա­կան ուժ‚ ա­ռա­վել ևս ա­ռաջ­նորդ‚ որ այժմ գա Փա­շի­նյա­նի փո­խա­րեն‚ պետք է փոր­ձի ինչ-որ բան չե­ղար­կել‚ ինչ-որ բան ուղ­ղել ըն­դուն­ված հայ­տա­րա­րու­թյու­նում‚ ին­չը ՌԴ-ին ձեռն­տու չէ։ Բա­ցի այդ‚ հաշ­վի առ­նե­լով այն‚ որ հար­թա­կում կանգ­նած ընդ­դի­մու­թյու­նը‚ այ­նուա­մե­նայ­նիվ‚ բա­վա­կա­նին պրագ­մա­տիկ է‚ հաս­կա­նում է Ռու­սաս­տա­նի դերն ու ռու­սա­մետ է‚ նույն ՌԴ-ն չի ցան­կա­նում‚ որ­պես­զի ՀՀ ներ­կա ընդ­դի­մու­թյու­նը վար­կա­բեկ­վի‚ որևէ կերպ առն­չու­թյուն ու­նե­նա փա­շի­նյա­նա­կան ար­կա­ծախ­նդ­րու­թյան հետ ու ի­րա­կա­նաց­նի հայ­տա­րա­րու­թյան կե­տե­րը։ ՈՒ պա­տա­հա­կան չէ‚ որ Շոյ­գուի և Լավ­րո­վի հա­յաս­տա­նյան այ­ցե­լու­թյան օ­րը տե­ղի ու­նե­ցավ 17 կու­սակ­ցու­թյուն­նե­րի վեր­ջին հան­րա­հա­վա­քը։ Սա ա­ռիթ է տա­լիս եզ­րա­կաց­նե­լու‚ որ այ­ցի ըն­թաց­քում գու­ցե նաև ինչ-ինչ մա­կար­դակ­նե­րում հան­դի­պում­ներ են կա­յա­ցել ընդ­դի­մու­թյան ա­ռաջ­նորդ­նե­րի հետ‚ ո­րոնց բա­ցատր­վել են վե­րոն­շյալ կե­տե­րը։ Այս­տեղ պետք է հաշ­վի առ­նենք նաև‚ թե ինչ վե­րա­բեր­մունք ու­նի պաշ­տո­նա­կան Մոսկ­վան Նի­կոլ Փա­շի­նյա­նի և նրա թի­մի նկատ­մամբ։ Այն‚ որ այդ վե­րա­բեր­մուն­քը 2,5 տա­րում չի փոխ­վել և այն­քան էլ դրա­կան չէ‚ ցույց են տա­լիս նաև Ռու­սաս­տա­նի դաշ­նա­յին‚ պե­տա­կան ա­լիք­նե­րի թոք շոու­նե­րը‚ որ­տեղ ոչ միայն փոր­ձա­գետ­ներն են վեր­ջին խոս­քե­րով բնու­թագ­րում Նի­կոլ Փա­շի­նյա­նին‚ այլև իշ­խա­նա­կան վեր­լու­ծա­բան­ներն ըն­դգ­ծում են այն‚ ինչ ՌԴ նա­խա­գա­հը չի կա­րող բաց տեքս­տով հն­չեց­նել։ Վեր­ջին հան­դի­պում­նե­րում ու­շագ­րավ էր նաև Շոյ­գուի և Լավ­րո­վի վե­րա­բեր­մուն­քը Ա­լիևի և Փա­շի­նյա­նի նկատ­մամբ։ Ե­թե Ա­լիևի հետ հան­դի­պում­նե­րում նրանք ցու­ցա­բե­րում էին հար­գա­լից վե­րա­բեր­մունք‚ ա­պա ՀՀ վար­չա­պե­տի հետ հան­դի­պում­նե­րում ակ­ներև էր ծաղ­րա­լից‚ քա­մահ­րա­կան վե­րա­բեր­մուն­քը‚ ին­չից զգաց­վում էր‚ որ Փա­շի­նյա­նի օ­րե­րը հաշ­վված են։ Եվ այդ օ­րե­րի վերջ­նա­ժամ­կե­տը պայ­մա­նա­վոր­ված է Ադր­բե­ջա­նին հո­ղե­րի հանձ­ման ժամ­կե­տով։


Կրեմ­լի գլ­խա­վոր քա­րո­զիչ­նե­րից մե­կի՝ Կի­սե­լյո­վի հա­ղորդ­ման ըն­թաց­քում նույն­պես քար գց­վեց Փա­շի­նյա­նի դաշ­տը։ Հս­տակ նշ­վեց‚ որ 2018 թվա­կա­նի իշ­խա­նա­փո­խու­թյու­նը կազ­մա­կերպ­վեց‚ և Փա­շի­նյա­նը բեր­վեց ՀՀ կա­ռա­վար­ման ղե­կին‚ որ­պես­զի Հա­յաս­տա­նը ռու­սա­կան ազ­դե­ցու­թյու­նից տար­վի դե­պի Արևմուտք‚ սա­կայն պա­տե­րազ­մի ըն­թաց­քը ստի­պեց ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րին խո­նարհ­վել Ռու­սաս­տա­նի առջև‚ և ՌԴ-ն դար­ձյալ վե­րա­դար­ձավ՝ Արևմուտ­քից հետ վերց­նե­լով Հա­յաս­տա­նը։ Այս­պի­սով‚ թեև Փա­շի­նյա­նը Ռու­սաս­տա­նի հա­մար ոչ ըն­դու­նե­լի գոր­ծիչ է‚ սա­կայն հա­մա­պա­տաս­խան ի­րա­վի­ճա­կում օգ­տա­գոր­ծում են նրան։ Ըն­թա­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը վկա­յում են‚ որ Փա­շի­նյա­նի պի­տա­նիու­թյան ժամ­կե­տը լրա­նա­լուն և Ռու­սաս­տա­նի հետ սի­րա­վեպն ա­վարտ­վե­լուն պես նա դուրս կգր­վի‚ և հա­մա­պա­տաս­խան ու­ժե­րը ամ­բո­խին կա­սեն՝ ա­հա նա‚ ինչ ու­զում եք‚ նրա հետ ա­րեք։


Որ­քան էլ ա­սենք‚ թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը ոչ ա­դեկ­վատ է‚ զուրկ սկզ­բունք­նե­րից‚ սա­կայն այ­նուա­մե­նայ­նիվ‚ նա շատ լավ հաս­կա­նում է‚ որ իր վի­ճա­կը բա­վա­կա­նին տխուր է‚ և այս պա­րա­գա­յում իր անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վոր Ռու­սաս­տա­նը սպա­սում է‚ որ նա իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը՝ կա­պի­տու­լյա­ցիան ան­վե­րա­պա­հո­րեն կա­տա­րի‚ ո­րից հե­տո ձեռ­քե­րը կլ­վա­նա այդ դա­վա­ճա­նից։ Նույ­նիսկ ՌԴ նա­խա­գա­հը‚ որ ա­մեն ան­գամ նշում է‚ թե Փա­շի­նյա­նը դա­վա­ճան չէ‚ հա­ջորդ նա­խա­դա­սու­թյուն­նե­րում փաս­տում է‚ որ կա­տա­րել է այն­պի­սի գոր­ծո­ղու­թյուն­ներ‚ ո­րոնք այլ կերպ, քան դա­վա­ճա­նու­թյուն‚ ան­վա­նել հնա­րա­վոր չէ։ Այս հա­մա­տեքս­տում նախ ար­վեց Շու­շիի հետ կապ­ված բա­ցա­հայ­տու­մը՝ ըն­դգ­ծե­լով‚ որ Փա­շի­նյա­նը հրա­ժար­վեց հա­յե­րի հա­մար նպաս­տա­վոր տար­բե­րա­կից‚ այ­նու­հետև հանձ­նեց Շու­շի բեր­դա­քա­ղա­քը‚ այ­նու­հետև ՌԴ ա­ռաջ­նոր­դը փաս­տեց‚ որ հայ­տա­րա­րու­թյան տեքս­տը պատ­րաս­տել են Փա­շի­նյանն ու Ա­լիևը։ Այս­պի­սով հօդս ցն­դե­ցին ՀՀ վար­չա­պե­տի այն քա­րոզ­չա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը‚ թե իբր ա­մեն ինչ Մոսկ­վան է կազ­մա­կեր­պել‚ և ին­քը ստիպ­ված էր ստո­րագ­րել։ Պու­տինն իր ա­մեն հար­ցազ­րույ­ցում հիմք է տա­լիս հայ ժո­ղովր­դին պատ­րաս­տե­լու Փա­շի­նյա­նի դեմ դա­վա­ճա­նու­թյան վե­րա­բե­րյալ ա­պա­ցույց­ներ ու­նե­ցող դո­սիե‚ ո­րը հե­տա­գա­յում ոչ միայն քա­ղա­քա­կան‚ այլև ի­րա­վա­կան գնա­հա­տա­կա­նի կար­ժա­նա­նա։ Թեև ՀՀ վար­չա­պետն այ­սօր ա­մեն ինչ ա­նում է‚ որ­պես­զի պատ­մու­թյան մեջ մնա ոչ թե որ­պես դա­վա­ճան‚ այլ ան­մեղ­սու­նակ գոր­ծիչ‚ ո­րը‚ գոր­ծից չհաս­կա­նա­լով‚ վա­ճա­ռել է եր­կի­րը և ա­վե­լի քան 5000 մար­դու մահ­վան պատ­ճառ դար­ձել։


Նի­կոլ Փա­շի­նյա­նը հաս­կա­նում է‚ որ քա­նի ռուս­ներն ի­րեն փոր­ձում են օգ­տա­գոր­ծել‚ ին­քը մի փոքր ժա­մա­նակ ու­նի‚ մյուս կող­մից հույ­սը դնում է ժո­ղովր­դի զոմ­բի հատ­վա­ծի վրա‚ ո­րը ցան­կա­ցած պատր­վակ օգ­տա­գոր­ծում է իր ա­ռաջ­նոր­դին‚ իր սր­տի վար­չա­պե­տին իշ­խա­նու­թյան ղե­կին պա­հե­լու հա­մար։ Այդ զանգ­վածն այն պատ­րանք­ներն ու­նի‚ թե Ար­ցա­խը որ­պես բեռ հանձ­նե­լուց հե­տո սկ­սե­լու է լավ ապ­րել‚ ինչ­պես ժա­մա­նա­կին Լևոն Տեր-Պետ­րո­սյանն էր ա­սում։ Պետք է փաս­տենք‚ որ հա­սա­րա­կու­թյու­նում կա մի խավ‚ ո­րի հա­մար Ար­ցա­խը բեռ էր‚ և Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­պի­տու­լյա­ցիոն քա­ղա­քա­կան կուր­սը նրան հո­գե­հա­րա­զատ է‚ ու կա­մա թե ա­կա­մա գա­ղա­փա­րա­պես պաշտ­պա­նե­լու է կա­պի­տու­լյա­ցիան՝ հույս ու­նե­նա­լով‚ որ դրա ար­դյուն­քում լավ է ապ­րե­լու՝ Թուր­քիա­յից ապ­րանք է ներկ­րե­լու‚ գնաց­քով մեկ­նե­լու է Աղ­դամ ու այն­տե­ղի շու­կա­յից նուռ է գնե­լու և այլն։ Փա­շի­նյա­նը հույս ու­նի‚ որ իր ան­հայ­րե­նիք ներ­քին հե­նա­րա­նը հա­վա­տա­րիմ է մնա­լու ու թույլ չի տա­լու ի­րեն հե­ռաց­նել պաշ­տո­նից։ ՀՀ վար­չա­պե­տը ցան­կա­նում է պատ­րանք­ներ ստեղ­ծել‚ թե հա­սա­րա­կու­թյունն ինքն է պարտ­վո­ղա­կան‚ ա­մեն ինչ ար­դեն ան­ցյա­լում է‚ հի­մա ար­դեն հեր­թը վե­րա­կանգ­նո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րինն է։ Նա ա­նընդ­հատ ի­րեն զբաղ­մունք է գտ­նում և օ­պե­րա­տո­րին հետևից տա­նե­լով՝ աշ­խա­տան­քի ի­մի­տա­ցիա է ստեղ­ծում. նա­խա­րար­ներ է փո­խում՝ իբր թե բա­րե­փո­խում­ներ սկ­սե­լու և ճգ­նա­ժա­մը հաղ­թա­հա­րե­լու նպա­տա­կով և այլն։ Այլ հարց է‚ որ նշա­նակ­ված նոր կադ­րերն էլ ա­վե­լի վա­տը կա­րող են լի­նել‚ քան ի­րենց նա­խորդ­նե­րը։ Բա­նա­կա­նու­թյուն ու­նե­ցող ոչ մի մարդ այ­սօր չի հա­մա­ձայ­նի ստանձ­նել նա­խա­րա­րի պաշ­տո­նը‚ բո­լո­րին ակն­հայտ է‚ որ այս պա­հին չկա ա­վե­լի ժա­մա­նա­կա­վոր բան‚ քան Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը։ Եվ ինչ­պես վեր­լու­ծա­բան­ներն են ա­սում‚ այ­սօր հա­մա­ձայ­նում են նա­խա­րար դառ­նա­լուն միայն նրանք‚ ո­րոնք կորց­նե­լու բան այլևս չու­նեն կամ էլ ա­նուղ­ղե­լի կա­րիե­րիստ­ներ են‚ որ ի­րենց ինք­նա­կեն­սագ­րա­կա­նում ցան­կա­նում են ևս մեկ կետ ա­վե­լաց­նել՝ հե­տա­գա­յում մի­ջազ­գա­յին որևէ կազ­մա­կեր­պու­թյու­նում աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­վե­լու հա­մար։


Իսկ Հա­յաս­տա­նում ի­րա­կա­նում կա­տա­րյալ ա­նիշ­խա­նու­թյուն է։ ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նում այ­սօր վար­չա­պե­տի ո­րո­շում­նե­րը ոչ ոք չի ի­րա­կա­նաց­նում‚ և չկան գոր­ծուն կա­ռույց­ներ‚ ո­րոնք նրա ո­րո­շում­նե­րը կկա­տա­րեն։ Իշ­խա­նու­թյան ներ­սում կա խուլ սա­բո­տաժ։ Ե­թե ժա­մա­նա­կին Փա­շի­նյա­նը բո­ղո­քում էր պե­տա­կան հա­մա­կար­գի սա­բո­տա­ժից‚ սա­կայն չէր ու­զում հաս­կա­նալ‚ որ ի­րա­կա­նում իր բե­րած կադ­րե­րը աշ­խա­տել չգի­տեին‚ ա­պա այ­սօր իս­կա­պես առ­կա է այդ երևույ­թը‚ քա­նի որ պե­տա­կան հա­մա­կար­գը‚ հա­մա­ձայն իր յու­րա­հատ­կու­թյան‚ զգա­լով ան­կա­յու­նու­թյուն‚ իշ­խա­նու­թյան ժա­մա­նա­կա­վոր լի­նե­լը‚ ի­րեն չի ստի­պե­լու աշ­խա­տել‚ մա­նա­վանդ աշ­խա­տել մե­կի հա­մար‚ ո­րը վա­ղը չի լի­նե­լու։ Ա­ռա­վել ևս որ դեռ պարզ չէ‚ թե ինչ ի­րա­վա­կան գնա­հա­տա­կան է տր­վե­լու կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րին։


Նի­կոլ Փա­շի­նյանն այ­սօր իշ­խա­նու­թյուն չու­նի‚ կան ըն­դա­մե­նը վար­չա­պե­տի կամ նա­խա­րար­նե­րի ցու­ցա­նակ­ներ‚ սա­կայն հարց լու­ծող մար­դիկ չկան։ Ար­ցա­խի մա­սին խո­սելն էլ ա­վե­լորդ է‚ քա­նի որ նույ­նիսկ վեր­ջին զոմ­բին շատ լավ հաս­կա­նում է‚ որ Հա­յաս­տա­նը չի կա­րող Ար­ցա­խի վե­րա­կան­գն­ման կամ տն­տե­սու­թյան բա­րե­լավ­ման ե­րաշ­խա­վոր լի­նել։ Եվ դա այ­սօր ստանձ­նել է ՌԴ-ն ան­ձամբ Պու­տի­նի գլ­խա­վո­րու­թյամբ‚ ով 2-3 օ­րը մեկ խոր­հր­դակ­ցու­թյուն­ներ է կազ­մա­կեր­պում՝ ցույց տա­լով‚ թե ով է ի­րա­կա­նում ի­րադ­րու­թյան տե­րը։


Իշ­խա­նու­թյան ի­մի­տա­ցիան ըն­դա­մե­նը քա­րոզ­չա­կան պատ­րանք է՝ հաս­ցեագր­ված պո­ղոս­նե­րին։ Որևէ քա­ղա­քա­կան ո­րո­շում Փա­շի­նյա­նը չի ըն­դու­նում‚ և դրա ար­դյունք­ներն ար­դեն տես­նում ենք տն­տե­սու­թյան մեջ՝ ֆի­նան­սա­կան շու­կա­յում մո­տե­ցող կո­լապ­սը‚ դրա­մի կտ­րուկ ար­ժեզր­կու­մը։ Վար­չա­պե­տը շատ եր­կար է հա­մո­զել Կենտ­րո­նա­կան բան­կին‚ որ­պես­զի վեր­ջինս ին­տեր­վեն­ցիա կա­տա­րի‚ մի փոքր ի­ջեց­նի դո­լա­րի կուր­սը՝ հան­րու­թյա­նը հան­գս­տաց­նե­լու հա­մար։
Նկա­տենք‚ որ դրա­մի կուր­սի ան­կու­մից ա­ռա­ջին հեր­թին պո­ղոս­ներն ու զոմ­բի­ներն են տու­ժում‚ քա­նի որ դա հան­գեց­նե­լու է ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րի թան­կաց­ման։ Իսկ քա­նի որ հան­րու­թյան այդ խա­վը ոչ թե ու­ղե­ղով‚ այլ հաստ ա­ղի­քով է մտա­ծում‚ հենց սառ­նա­րա­նը բա­ցի և տես­նի‚ որ այն դա­տարկ է‚ հաս­կա­նա­լու է՝ Նի­կոլ Փա­շի­նյանն ի­րենց հե­րո­սը չէ։ Այդ իսկ պատ­ճա­ռով իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է ա­մեն ինչ ա­նել‚ որ տն­տե­սա­կան կո­լապ­սը շատ ա­րագ չզար­գա­նա‚ վար­չա­պե­տը ժա­մա­նակ շա­հի՝ փոր­ձե­լով ո­րո­շում ըն­դու­նող աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կենտ­րոն­նե­րի հետ պայ­մա­նա­վոր­վել սե­փա­կան անվ­տան­գու­թյան մա­սին և ան­խու­սա­փե­լիո­րեն հե­ռա­նա։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 5527

Մեկնաբանություններ