ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փայլանը Մեջլիսում քննադատել է Թուրքիայի դիրքորոշումը Արցախի հարցում

Փայլանը Մեջլիսում քննադատել է Թուրքիայի դիրքորոշումը Արցախի հարցում
26.11.2020 | 14:05

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը երազում է, որ մի օր Թուրքիան Ադրբեջանի նման Հայաստանին էլ եղբայրական երկիր համարի: Այս մասին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորը հայտարարել է Թուրքիայի ԱԳՆի-ի 2021-ի բյուջեի քննարկման ժամանակ՝ ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի ներկայությամբ: Փայլանը քննադատել է իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը: Նա ցավով է արձանագրել, որ հազարավոր կյանքեր խլած պատերազմից շահեց միայն Ռուսաստանը՝ մեծացնելով իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Իսկ Թուրքիան դուրս մղվեց գործընթացից՝ մասնակից չդառնալով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համաձայնությանը: Փայլանի կարծիքով, Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել հակամարտող կողմերին` ամենևին նպատակ չունենալով վերջնականապես լուծել հարցը: «Ռուսաստանը շախմատային քաղաքականություն է վարում, մինչդեռ Թուրքիան նարդի է խաղում», - ասել է նա: Փայլանի խոսքով՝ Թուրքիային միայն դիտորդի դեր է բաժին հասել, այնինչ հենց Թուրքիան պետք է լիներ Կովկասում խաղաղության երաշխավորը: «Թուրքիան տանուլ է տալիս, քանի որ արտաքին քաղաքականությունը կառուցում է էթնիկ նմանության հենքի վրա: Սակայն ես երազում եմ, որ մի օր Թուրքիան Ադրբեջանի նման Հայաստանին էլ եղբայրական երկիր կանվանի», - ասել է Գարո Փայլանը:


Չավուշօղլուն հակադարձել է Փայլանին․ «Դուք երբեք հրապարակայնորեն չեք ասել, որ Ղարաբաղը ադրբեջանական հող է, և Հայաստանը պետք է դուրս գա այդտեղից»: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները շարունակվելու են, և Ադրբեջանը պատրաստ է հետագա քննարկումների: Խոսելով այս գործընթացում Թուրքիայի դերի մասին՝ նախարարը հիշեցրել է, որ թուրք զինծառայողները Ռուսաստանի հետ համատեղ ստեղծվելիք մշտադիտարկման միասնական կենտրոնում մասնակցելու են հրադադարի վերահսկմանն ու պահպանմանը: Չավուշօղլուն Փայլանի քննադատությունները բացարձակապես անհիմն է համարել՝ նրան կոչ անելով անկեղծորեն խոստովանել, թե «ով է 30 տարի բռնագրավել Ադրբեջանի տարածքը» Չավուշօղլուն վստահ է, որ
հակամարտության լուծումը ամենից շատ շահեկան է Հայաստանի և հայ ժողովրդի համար:

Դիտվել է՝ 1651

Մեկնաբանություններ