Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
«Մենք մեծ ներդրում ենք ունեցել Ղարաբաղում 30 տարի տևած անարդարությունը վերացնելու գործում», - Էրդողանի խոսքը մեջբերում է РИА Новости-ն: Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ղարաբաղում հիմնախնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: «Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը կդառնան տարածաշրջանում խաղաղության երաշխավորներ», - ասել է Էրդողանը: