ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բայդենը պատմել է նախագահության առաջին 100 օրվա ծրագրերի մասին

Բայդենը պատմել է նախագահության առաջին 100 օրվա ծրագրերի մասին
25.11.2020 | 15:44

Դեմոկրատ Ջո Բայդենը կիսվել է նախագահության առաջին 100 օրվա ծրագրերով: Նա նշել է, որ իր վարչակազմը այս ժամանակահատվածը կնվիրի միգրացիոն բարեփոխումներին և կորոնավիրուսի դեմ պայքարին:

«Ես Սենատ կուղարկեմ ներգաղթյալների մասին օրենք, որպեսզի 11 միլիոն չգրանցված մարդ քաղաքացիություն ստանա», – ասել է Բայդենը՝ NBC հեռուստաալիքին հարցազրույցում։ Նա մտադիր է չեղարկել Դոնալդ Թրամփի որոշ հրամանագրեր, որոնք, իր կարծիքով, վնասում են շրջակա միջավայրին ու ամերիկացիների առողջությանը:

Դիտվել է՝ 1780

Մեկնաբանություններ