ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ջո Բայդեն. Ամերիկան վերադարձել է

Ջո Բայդեն. Ամերիկան վերադարձել է
25.11.2020 | 15:40

«Ամերիկան վերադարձել է: Աշխարհում առաջատար դեր ենք խաղալու և դրանից հետ չեք կանգնելու, չենք մերժելու մեր դաշնակիցներին, պաշտպանելու ենք մեր արժեքները»,- նշել է Բայդենը, որը հաղթող է ճանաչվել ԱՄՆ առաջատար լրատվականների գնահատականների համաձայն:

«Ամերիկան պատրաստ է մարտահրավեր նետել մեր հակառակորդներին և համագործակցել մեր ավանդական դաշնակիցների հետ: Ամերիկան վերադարձել է»,- հայտարարել է Բայդենը, այնուհետև ներկայացրել իր վարչակազմի պաշտոնների հիմնական թեկնածուներին, որոնք պատասխանատու են լինելու արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության համար: «Նրանք մարմնավորում են իմ հիմնական համոզմունքները, ըստ որոնց՝ Ամերիկան ամենաուժեղն է, երբ իր դաշնակիցների հետ է աշխատում: Ընդհանուր առմամբ, այս թիմը վերջին տարիներին ազգային անվտանգության և դիվանագիտության ոլորտներում ամենակարևոր ձեռքբերումերից մեկին է հասել: Չնայած, որ թիմն անգերազանցելի փորձ և ձեռքբերումներ ունի, այն նաև մերժում է գաղափարները, թե առանց մեր սովորությունները փոխելու չենք կարող դիմակայել հին մտածելակերպի մարտահրավերներին»,- նշել է նա:

Դիտվել է՝ 2256

Մեկնաբանություններ