Ֆրանսիայի Դեսին-Շարպյոյի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել, որով Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: «Այս օրերին, երբ ամբողջ աշխարհում մոլեգնում է աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ, Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի և սիրիացի վարձկանների աջակցությամբ, ագրեսիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ:
Պատմական Հայաստանի արևելյան մասում գտնվող քրիստոնեության բնօրրան հանդիսացող այս տարածքը հազարավոր տարիներ բնակեցված է հայերով: 1921-ին Ստալինը Ղարաբաղը միացրեց Ադրբեջանին», - ասվում է բանաձևում: Դեսին-Շարպյոյի քաղաքային խորհուրդը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ որպես Արցախի բնակչության անվտանգության երաշխիք և տարածաշրջանում գլոբալ կայունություն հաստատելու գործընթաց: