ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՞ր կե­տի հա­մար է պայ­քա­րել Փա­շի­ն­յա­նը

Ո՞ր կե­տի հա­մար է պայ­քա­րել Փա­շի­ն­յա­նը
24.11.2020 | 00:27

ՌԴ ղե­կա­վա­րի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյուն­ներն ու բա­ցա­հայ­տում­նե­րը Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան ու հան­րա­յին կյան­քում սա­ռը ցն­ցու­ղի ազ­դե­ցու­թյուն թո­ղե­ցին։ Օ­րերս Վլա­դի­միր Պու­տի­նը բաց տեքս­տով հայ ժո­ղովր­դին հաս­կաց­րեց, որ այն փաս­տա­թուղ­թը, որն այ­սօր սե­ղա­նին է, Ա­լիևի հետ հե­ղի­նա­կել է Նի­կոլ Փա­շի­նյա­նը։

Պու­տի­նի ողջ հար­ցազ­րույ­ցից միայն «Փա­շի­նյա­նը դա­վա­ճան չէ» ար­տա­հայ­տու­թյու­նը դուրս գրող (կա­րե­լի էր կար­ծել, թե այլ երկ­րի ղե­կա­վա­րը պի­տի մեր փո­խա­րեն գնա­հա­տա­կան տա՝ դա­վա­ճա՞ն ղե­կա­վա­րի հետ գործ ու­նենք, թե՞ ոնց...) մեր հայ­րե­նա­կից­նե­րը նույն ջեր­մե­ռան­դու­թյամբ մեկ այլ հար­ցում էլ թող լու­սա­վո­րեն մեզ։ Պու­տինն ըն­դգ­ծում է, որ այդ փաս­տաթղ­թի յու­րա­քան­չյուր բա­ռի, ան­գամ ստո­րա­կե­տի հա­մար պայ­քար է մղ­վել։ Ցույց տվեք այդ հայ­տա­րա­րու­թյու­նում մի կետ, ո­րի հա­մար Փա­շի­նյա­նը կռիվ է տվել։ Չկա։ Ան­գամ հա­յան­պաստ մի ստո­րա­կետ էլ չկա։ Գու­ցե կռիվ է տվել, բայց ոչ Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի հա­մար։ Ողջ փաս­տաթղ­թում չկա մի հա­մա­ձայ­նու­թյուն, ո­րը մեզ­նից մի թանկ բան չի խլում։ ՈՒ­րեմն գու­ցե կռիվ տվողն ի­րա­կա­նում Փա­շի­նյա­՞նը չի ե­ղել, այլ Պու­տինն ու Ա­լի՞ևը։


Մեկ այլ նուրբ դե­տալ էլ կար «Մոսկ­վա-Կրեմլ-Պու­տին» հա­ղոր­դա­շա­րում Պավել Զարուբինի ներկայացրած հատվածում. երբ ՌԴ ղե­կա­վա­րը խո­սում է Շու­շիի մա­սին, որ այն չի ե­ղել բա­նակ­ցու­թյուն­նե­րում երբևէ, որ հոկ­տեմ­բե­րի 20-ին պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու և փախս­տա­կան­նե­րի վե­րա­դարձն ա­պա­հո­վե­լու հա­մա­ձայ­նու­թյան են հան­գում, սա­կայն հայ­կա­կան կող­մը հրա­ժար­վում է կանգ­նեց­նել պա­տե­րազ­մը, նաև տո­ղա­տա­կով մի ար­տա­հայ­տու­թյուն է ա­նում։ «Հայ­կա­կան գոր­ծըն­կեր­ներ» ա­սե­լու փո­խա­րեն նշում է՝ «ա­մե­րի­կյան», հե­տո ուղ­ղում՝ «հայ»։ Ի­հար­կե, դա շատ սա­հուն է ի­րա­կա­նաց­վում, իբրև լեզ­վի սայ­թա­քում, բայց Պու­տի­նի նման ղե­կա­վարն այդ­պի­սի բարդ հար­ցում հենց այն­պես ոչ մի խոսք օդ չէր կրա­կի։ Կա­րող էր, չէ՞, նաև ԱՄՆ-ի փո­խա­րեն այլ երկ­րի ա­նուն տալ։ Ի վեր­ջո, ինչ­պես ա­սում են՝ հաս­կա­ցո­ղը կհաս­կա­նա։
ՈՒ այս­պի­սի երկ­րի ղե­կա­վա­րի հետ մենք 2,5 տա­րի է շրի­շա­կի մա­կար­դա­կի հար­ցեր ենք փոր­ձում պար­զել, ճղ­ճի­մու­թյու­նը հասց­նում այն աս­տի­ճա­նի, որ պաշ­տո­նա­կան ա­րա­րո­ղա­կար­գի ժա­մա­նակ դրո­շը դիտ­մամբ չենք դնում, ար­դյուն­քում ստա­նում բզկտ­ված հայ­րե­նիք, «ծուռ վիզ» ղե­կա­վա­րու­թյուն ու քա­ղա­քա­կա­նու­թյուն։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 8191

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ