ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սերգեյ Նարիշկին. ԱՄՆ-ը սադրում է հայ և ադրբեջանցի ազգայնականներին

Սերգեյ Նարիշկին. ԱՄՆ-ը սադրում է հայ և ադրբեջանցի ազգայնականներին
18.11.2020 | 21:15

ԱՄՆ-ը և նրանց եվրոպացի դաշնակիցները «սադրում են հայ և ադրբեջանցի ազգայնականներին», որ նրանք տապալեն Ղարաբաղում կրակի դադարեցման համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, այսօր հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Մեր տեղեկությունների համաձայն` որոշ արևմտյան երկրներ իրենց խողովակներով սադրում են հայ և ադրբեջանցի ազգայնականներին, որպեսզի նրանք վարկաբեկեն և տապալեն նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը։ Հայերին փորձում են համոզել, որ Լեռնային Ղարաբաղում հաստատված խաղաղությունը Երևանի պարտությունն է։ Ներմուծվում է «պատերազմ մինչև հաղթական ավարտը» գաղափարը։ Ադրբեջանցիներին, հակառակը, ասում են, որ «Կրեմլը գողացել է իրենց հաղթանակը» այն պահին, երբ արդբեջանական բանակին մեկ քայլ էր մնում Ստեփանակերտի գրավման համար», - հայտարարել է Նարիշկինը։ Նրա խոսքով` Արևմուտքը նման քայլերի է դիմում, քանի որ. «Մոսկվայի ջանքերով պատերազմի դադարեցումը զրոյացրեց Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու արևմտյան պետությունների ջանքերը»։

Դիտվել է՝ 1539

Մեկնաբանություններ