ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նիդերլանդների խորհրդարանը հավանություն է տվել Ալիևի, նրա տիկնոջ, նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն

Նիդերլանդների խորհրդարանը հավանություն է տվել Ալիևի, նրա տիկնոջ, նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն
18.11.2020 | 12:45

Նիդերլանդների խորհրդարանը հավանություն է տվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկին՝ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

Խոսքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա կնոջ՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի դեմ անհատական պատժամիջոցների մասին է՝ պայմանավորված «Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի բռնություններով և պատերազմական հանցագործություններով»։ Հոլանդացի պատգամավորների որոշումը կտարածվի ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերած Թուրքիայի վրա՝ այդ երկրին սպառազինության մատակարարման էմբարգոյի տեսքով: Հոկտեմբերին Նիդերլանդների Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խոսնակ Մարթայն ֆան Հելֆերթը ժ բանաձև էր հեղինակել, որում ասվում է՝ Անկարան պատերազմ է հրահրում և ստեղծված իրավիճակում «մեծագույն պատասխանատվություն է կրում Ադրբեջանը, որին պետք է վերջնագիր ներկայացվի»։

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ