ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Նիկոլ Փաշինյան. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը պետք է շարունակվի

 Նիկոլ Փաշինյան. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը պետք է շարունակվի
16.11.2020 | 23:11

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը պետք է շարունակվի, այսօր Աժ ամբոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այդ թեմայով հաղորդակցության մեջ ենք Ֆրանսիայի նախագահի հետ, նաև Ռուսաստանի նախագահի հետ ենք քննարկում այդ իրավիճակը և հնարավորությունը։ Իմ կարծիքն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը պետք է շարունակվի, որպեսզի բոլոր հարցերը պատշաճ ձևով լուծումներ ստանան»,- ասաց նա։

Դիտվել է՝ 1773

Մեկնաբանություններ