Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից Եվրոպայի հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը հնարավոր է համարում Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը տնտեսության որոշ ոլորտներում: CNews հեռուստաալիքին, Europe 1 ռադիոկայանին և Les Echos պարբերականին հարցազրույցում նա ասել է. «Թուրքիայի դեմ տնտեսության որոշ ոլորտներում պատժամիջոցների սահմանումը հնարավոր է»:
Նրա խոսքով՝ «բոլոր տարբերակները» քննարկվում են: Դիվանագետը շեշտել է, որ «արդյունավետ չի համարում» Թուրքիայի և ԵՄ-ի միջև մաքսային ռեժիմի պարզեցումը: Նա հավելել է, որ Ֆրանսիային «միայնակ չի համարում Թուրքիայի դեմ»: «Այսօր եվրոպական ոչ մի երկիր պատրանքներ չունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի հետ կապված»,- ասել է Բոնը: