«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Մակրոն. Ֆրանսիան աջակցում է Հայաստանին դժվարին պահին

Մակրոն. Ֆրանսիան աջակցում է Հայաստանին դժվարին պահին
10.11.2020 | 21:32

Թուրքիան պետք է խուսափի սադրանքներից եւ չխանգարի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։


«Ֆրանսիան հորդորում է Թուրքիային վերջ տալ սադրանքներին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ: Նա պետք է զսպվածություն դրսեւորի եւ չձեռնարկի գործողություններ, որոնք կխոչընդոտեն հակամարտության կողմերի միջեւ երկարաժամկետ համաձայնագրի շուրջ բանակցություններին»,- նշված է Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրության մեջ, որից քաղվածքներ են մեջբերել ֆրանսիական լրատվամիջոցները։ Ֆրանսիայի նախագահը պարզաբանել է, որ այդ բանակցությունները պետք է անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Մակրոնը շեշտել է, որ հանդես է գալիս հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծման օգտին, որը հաշվի կառներ Հայաստանի շահերը։ Հարկ է «առանց հապաղելու» ջանքեր գործադրել գտնելու համար «հակամարտության հաստատուն քաղաքական լուծում, որը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը թույլ կտա ապրել լավ պայմաններում եւ կնպաստի իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց վերադարձին»։ Մակրոնն իրավիճակը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ մտադիր է մոտ ապագայում խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, փոխանցում է EFE-ն։


Նա հավաստիացրել է, որ Ֆրանսիան կշարունակի Հայաստանին հումանիտար օգնություն տրամադրել՝ հավելելով, որ Փարիզն «աջակցում է Հայաստանին դժվարին պահին»։

Դիտվել է՝ 1331

Մեկնաբանություններ