ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթեց Ջո Բայդենը

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթեց Ջո Բայդենը
08.11.2020 | 17:57

ԱՄՆ լրատվամիջոցները հաղորդում են, որ նախագահական ընտրություններում հաղթել է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը՝ Փենսիլվանիա նահանգում առաջ անցնելով հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփից։ Բայդենին հաղթելու համար անհրաժեշտ էր Ընտրիչների կոլեգիայում 270 ձայն, նա արդեն 273-ն ունի։ Թրամփը 214 ձայն ունի։ ԱՄՆ նախագահն ընտրվում է ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ Ընտրական կոլեգիայի միջոցով, որում ամեն նահանգ ներկայացված է իր բնակչության թվին համապատասխան քանակի ընտրիչներով:

Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ստանալ 538 ընտրիչներից առնվազն 270-ի քվեն: Բայդենը Թվիթերում գրել է. «Ամերիկա, ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ եք ընտրել՝ առաջնորդելու մեր հզոր երկիրը։ Մեզ սպասվում է ծանր աշխատանք, բայց ես խոստանում եմ՝ լինելու եմ բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ նրանից ինձ ձայն տվել եք, թե՝ ոչ»։

Դիտվել է՝ 3018

Մեկնաբանություններ