ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ԵՄ-ն դատապարտում է Էրդողանի սադրանքները, բայց պատժամիջոցները չի քննարկի մինչև դեկտեմբեր

ԵՄ-ն դատապարտում է Էրդողանի սադրանքները, բայց պատժամիջոցները չի քննարկի մինչև դեկտեմբեր
31.10.2020 | 00:01

ԵՄ ղեկավարները դատապարտել են Թուրքիայի նախագահի վերջին սադրանքները, սակայն առնվազն մինչեւ դեկտեմբեր նրա դեմ միջոցառումները չեն ծրագրում քննարկել՝ հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հոկտեմբերի 29-ին ԵՄ առաջնորդների տեսահանդիպումից հետո:

Ըստ նրա, ղեկավարները վրդովված են Էրդողանի սադրանքներից և հռետորաբանությունից և անընդունելի են համարում, բայց Թուրքիայի դեմ որևէ միջոցառում չեն ծրագրում քննարկել մինչև դեկտեմբերի գագաթաժողովը: Հոկտեմբերի հանդիպման ժամանակ ԵՄ-ում որոշել էին պատրաստվել Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման լավագույն և վատթարագույն տարբերակներին: «Դեռևս Թուրքիան ցույց չի տվել դրական սցենարի համաձայն շարժվելու իր պատրաստակամությունը: Դեկտեմբերին մենք կանդրադառնանք այս հարցին»,- ասել է Շառլ Միշելը:

Դիտվել է՝ 2149

Մեկնաբանություններ