ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ալիևը ուղերձով դիմել է ժողովրդին

Ալիևը ուղերձով դիմել է ժողովրդին
26.10.2020 | 21:45

Ադրբեջանը հերքում է Ղարաբաղում հայկական դիրքերին և բնակավայրերին օդային հարվածներ հասցնելու տեղեկատվությունը: Մինչդեռ, նախագահ Իլհամ Ալիևն ասում է, թե արտաքին ագրեսիայի դեպքում Ադրբեջանը կօգտագործի F-16 տեսակի մարտական ինքնաթիռները:

Նա այսօր հանդես է եկել ռազմաշունչ հերթական ուղերձով, անդրադարձել է նաև բանակցային գործընթացին և հրադադար հաստատելու շուրջ Վաշինգտոնի համաձայնությանը: Ալիևն ասել է, թե դեմ չէ Ժնևում հոկտեմբերի 29-ին Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ հանդիպմանը: Ալիևն ասել է, թե «միջնորդները պետք է լինեն չեզոք, նրանք պետք է որոշեն իրենց անելիքն այս նոր իրականության մեջ»: Խոսելով Ժնևում բանակցությունների մասին, Ադրբեջանի նախագահը նշել է, թե նախկինում եղել են բազում անիմաստ հանդիպումներ:
«Ամերիկայում տեղի ունեցած քննարկումներից հետո եկանք Ժնևում նոր հանդիպում անցկացնելու համաձայնության, իմ դիրքորոշումը հայտնի է իմ ժողովրդին, խնդիրը պետք է լուծվի՝ զենքով կամ խաղաղ: Ես ասել եմ, որ եթե խաղաղություն եք ուզում՝ պետք է դադարեցնենք, բայց մեզ պետք է անմիջապես հավաստիացնեն, որ Հայաստանը հեռանում է մեր հողերից»,- հայտարարել է Ալիևը: «Մեկ հանդիպում պակաս կամ ավել, մեծ տարբերություն չկա, բայց չեմ ուզում ասել, թե այս [Ժնևում կայանալիք] հանդիպումն էլ անիմաստ է, մենք ուզում ենք, որ իմաստ լինի, ուզում ենք, որ բանակցություններն արագացնեն հակամարտության կարգավորումը», - հայտարարել է Ալիևը հեռուստաուղերձում:

«Հայաստանը կդիմանա՞ր, ուրիշներից չստանալով տնտեսական, ֆինանսական քաղաքական և ռազմական օգնություն: Ո՛չ», - ինքն իր հռետորական հարցին պատասխանել է Ալիևն, որ երեկ զինվորականների հետ հանդիպման ընթացքում պնդել է, թե Ադրբեջանն, իբր, միայնակ է պայքարում Հայաստանի դեմ: «Թուրքիան ոչ մի մասնակցություն չունի, չկա գեթ մեկ ապացույց», - «Ֆիգարոյին» ասել է Ալիևը և հավաստիացրել, թե Բաքուն դեմ է այս կոնֆլիկտի միջազգայնացմանը: Fox News-ի հետ զրույցում էլ Ալիևն ասել է, որ Հայաստանն է ցանկանում միջազգայնացել ղարաբաղյան հակամարտությունը:
«Հայերը ռուսներին խնդրել են զորք մտցնել կոնֆլիկտի գոտի, բայց դա կլինի ապարդյուն և միջազգային իրավունքին հակասող քայլ, մենք դեմ ենք ուրիշների միջամտությանը», - պնդել է Ալիևը:


Երեկ պաշտպանության նախարարության հրամանատարական կենտրոնում Ադրբեջանի նախագահն ասել է. «Բոլորը մեզ մեղադրում են օտարի օգնությամբ պատերազմելու համար, բայց այդպես չէ, մենք մենակ ենք կռվում, մենակ ենք»:
Իսկ այսօրվա ուղերձում Իլհամ Ալիևը նշել է, թե «զինված ուժերին հրամայել է դեռևս չպատասխանել հայկական կողմից հրադադարը խախտելու դեպքերին»:
Վերադառնալով F-16 թուրքական մարտական օդանավերի թեմային, Ալիևը պնդել է, թե դրանք, իբր, ռազմական գործողություններում չեն կիրառվում: «Ես ամեն օր հարցազրույցներ եմ տալիս, արդեն հոգնել եմ F-16-ին առնչվող հարցից, մեր թուրք եղբայրները դրանք թողել են Ադրբեջանում որպես բարոյական օգնություն: Բայց եթե մեր դեմ ագրեսիա լինի՝ կօգտագործվեն», - ասել է Ալիևը, նշելով, որ Ադրբեջանում այս պահին կա այդ տեսակի 5-6 օդանավ:

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ