«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Շաբաթօրյակին մարզերում փակվել է 637 աղբանոց, Երևանում հավաքվել է 412 տոննա աղբ

Շաբաթօրյակին մարզերում փակվել է 637 աղբանոց, Երևանում հավաքվել է 412 տոննա աղբ
28.05.2017 | 09:36

«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակի աշխատանքների արդյունքում մարզերում փակվել են 637 աղբանոցներ:

Արձանագրված 2030 աղբանոցներից այս պահի դրությամբ փակված են ավելի քան 1300-ը: Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հաղորդագրության համաձայն՝ Կոտայքի մարզում փակվել է 67, Սյունիքում՝ 31, Արագածոտնում՝ 25, Շիրակում՝ 60, Վայոց ձորում՝ 74, Արարատում՝ 8, Արմավիրում՝ 46, Լոռիում՝ 244, Տավուշում՝ 48, Գեղարքունիքում՝ 34 աղբանոց:


Մարզերում մաքրման աշխատանքների կազմակերպման համար համայնքների, ճանապարհաշինարարական և այլ ընկերությունների կողմից դուրս է բերվել մեծ քանակով տեխնիկա, մասնավորապես` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր, ընդհանուր առմամբ` 1621 միավոր տեխնիկա: Համապետական շաբաթօրյակին մարզերից մասնակցել է ավելի քան 146 հազար քաղաքացի (2832 կոլեկտիվ, 3704 տեղամաս):
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում շաբաթօրյակի ավարտին հավաքվել և աղբավայր է տեղափոխվել է 412 տոննա աղբ: Համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցել է 22 հազար մարդ՝ քաղաքապետարանի աշխատակազմից, պետական ու մասնավոր կազմակերպություններից, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերից, կրթօջախներից, քաղաքապետարանի ենթակայության կառույցներից և հասարակական կազմակերպություններից, սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել 140 միավոր տարբեր նշանակության տեխնիկա:

Դիտվել է՝ 2047

Մեկնաբանություններ