ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Բրիտանական ֆիլմերի մարզային ցուցադրությունները

Բրիտանական ֆիլմերի մարզային ցուցադրությունները
11.03.2014 | 15:12

Մեկնարկել են Բրիտանական ֆիլմերի փառատոնի մարզային ցուցադրությունները: Մարտի 5-ից 7-ը ֆիլմերը ցուցադրվել են Գավառում, իսկ մարտի 10-ից ցուցադրությունների շարքն սկսվել է արդեն Գորիսում: Փառատոնի վերջին կանգառը կլինի Գյումրիում, որտեղ ֆիլմերը կցուցադրվեն մարտի 14-ից 16-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է: «Մեզ համար առաջնային է մեր ծրագրերում ներգրավել նաև մարզային հանդիսատեսին: Բրիտանական ֆիլմերի փառատոնն իր ծավալով և միջոցառումների մեծ քանակով չէր կարող չընդգրկել նաև մարզերը: Մեզ համար կարևոր է չսահմանափակվել մոտակա մարզերով, այլև ներկայանալ հեռավոր քաղաքներում»,- ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ