ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ջոն Քերի. «Կանայք առանցքային դեր ունեն խաղաղության և անվտանգության հարցում»

Ջոն Քերի. «Կանայք առանցքային դեր ունեն խաղաղության և անվտանգության հարցում»
07.03.2014 | 11:52

«Կանանց միջազգային օրը սոսկ օրացույցում նշված օր չէ: Այն սոսկ մի օր չէ, երբ մենք վերահաստատում ենք աշխարհն առավել խաղաղ ու բարեկեցիկ դարձնելու մեր հաստատակամությունը. սա այն օրն է, երբ մենք ընդունում ենք, որ խաղաղության, բարեկեցության ու կայունության հեռանկարները ավելի մեծ ու շատ կլինեն, եթե աշխարհում ավելի շատ հնարավորություններ լինեն կանանց համար:

Որպես ԱՄՆ պետքարտուղար՝ ես այս խոսքերի արդիականությունը զգում եմ ամեն օր: Նույնիսկ երբ Հալեպում շարունակվում են ռմբակոծությունները Ասադի ռեժիմի կողմից՝ ի ցույց դնելով այդ բիրտ վարչակարգի իրական գույները, սիրիացի կանայք ևս իրենց իրական գույներով են ներկայանում աշխարհին: Այս ուշագրավ կանանց լսելու պատիվ մենք ունեցանք ընդամենը մեկ ամիս առաջ՝ Մոնտրոյում:
Նրանց պատմությունները խիզախումի պատմություններ էին, անթիվ սիրիացի կանանց խիզախումների պատմություններ: Իդլիբից մի կին աշխատում էր Ազատ սիրիական բանակի հետ, որպեսզի իր գյուղի բնակիչները կարողանային մնալ իրենց տներում և մշակել իրենց հողերը: Մեկ այլ կին Հալեպից կարողացավ հասնել այն բանին, որ վերացվեց մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու արգելքը՝ անցակետերում վարչակարգին ծառայող զինվորներին սնունդ առաջարկելու ճանապարհով: Եթե սա կրակի ճիրաններում գործած արիություն չէ, ապա ես չգիտեմ՝ ուրիշ ինչ անուն տալ սրան:
Եվ միայն Սիրիայում չէ, որ կանայք մեզ հակամարտության լուծման հույս են ներշնչում: Բարեկեցության, կայունության ու խաղաղության մեր ընդհանուր նպատակի համար կանայք կենսական դերակատարում ունեն: Դա իրավացի է ոչ միայն մեր պայքարներին վերջ տալու, այլ նաև մեր տնտեսություններին նոր թափ հաղորդելու հարցում: Փաստն այն է, որ պատերազմների ժամանակ ամենամեծ բեռը կանանց ուսերին է, մինչդեռ խաղաղության բանակցությունների ժամանակ նրանց ձայնը հազվադեպ են լսում:
Սա պետք է փոխվի:
Այն երկրները, որտեղ կանանց դերը կարևորում են, և կանայք մասնակից են որոշումների ընդունման գործընթացին, ավելի կայուն են, ավելի բարեկեցիկ ու ավելի անվտանգ: Ճշմարտացի է նաև հակառակը: Երբ կանանց դուրս են թողնում բանակցություններից, ապա հաջորդած խաղաղությունն ավելի փխրուն է, վստահությունն էլ խաթարված, և հաճախ անտեսվում են մարդու իրավունքներն ու հաշվետվողականությունը:
Չափից շատ են այն երկրները, որտեղ դաշնագրերը մշակվում են մարտիկների կողմից՝ մարտիկների համար: Եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ խաղաղության համաձայնագրերի կեսից ավելին ստորագրմանն հաջորդած առաջին տասը տարիների ընթացքում անհաջողության են մատնվում: Այս միտումը կարող է փոխվել, եթե խաղաղության ձևավորման ու հակամարտությունների կանխարգելման գործում ներառվեն կանայք:
Եվ ի՞նչ, ինչպե՞ս հասնենք դրան:
Աշխարհի տարբեր մասերից ապացույցներ կան, որ մահաբեր հակամարտությունների կանխման, խաղաղություն կերտելու ու պաշտպանելու հավանականությունն ավելի մեծ է, երբ որպես հավասար գործընկեր ներառված են կանայք:
Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք օժանդակել կանանց աշխարհի տարբեր մասերում, որտեղ կան կամ եղել են հակամարտություններ:
Աֆղանստանում մենք հանդես ենք գալիս կանանց ներառման ու պետական կառավարման բոլոր օղակներում նրանց ընտրության դիրքերից: Աֆղանստանցի կանայք այսօր առաջ են ընթանում այնպիսի ճանապարհներով, որ 10 տարի առաջ պատկերացնել անգամ անհնար էր: Նրանք ընկերություններ են հիմնում: Նրանք ծառայում են որպես օրենսդիր կառույցի ներկայացուցիչներ: Նրանք դասավանդում են դպրոցներում, աշխատում են որպես բժիշկ և բուժքույր: Նրանք այն հիմքն են, որի վրա կառուցվում է Աֆղանստանի ապագան:
Մինչ Բիրմայի ազգաբնակչությունը փորձում է լուծել տասնյակ տարիներ երկիրը պաշարած հակամարտությունը, Միացյալ Նահանգներն օժանդակում է կանանց նշանակալի ներգրավմանը խաղաղության գործընթացում և խաղաղությանն ուղղված միջհամայնքային նախաձեռնություններում:
Գիտենք, որ ապահովված լինելը խաղաղություն ձևավորելու գործընթացում կանանց մասնակցության համար էական է, ուստի մենք ջանում ենք այնպես անել, որ մեր աշխատած բոլոր վայրերում մարդասիրական աջակցությունն ու օգնությունը հավասարապես հասանելի լինեն կանանց համար:
Միացյալ Նահանգները նաև սեփական օրինակով է առաջնորդում: Քույրս երկար տարիներ աշխատել է Միավորված ազգերի կազմակերպությունում՝ հետևելով պետքարտուղարությունից սկիզբ առած իմ հոր քայլերին շատ ավելի վաղ, քան ես: Նա առաջամարտիկ է: Եվ նա միայնակ չէ: Բոլորովին էլ պատահական չէ, որ մեր լավագույն դիվանագետները, խաղաղության բանագնացները կանայք են՝ սկսած Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզեն Ռայսից մինչև ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուեր, պետքարտուղարի առաջին տեղակալ Հեթեր Հիգգինբոթոմը, Քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը: Այսօր առանձին տարածաշրջանների գծով պետքարտուղարի բոլոր փոխտեղակալները, բացառությամբ մեկի, կանայք են»:

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ

¯Â£Â½/1692104755" rel="nofollow">Արժեհամակարգ
Օրախնդիր
  • Տեսանյութ
  • Այլ
  • 27.09.2024