ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Չի բացառվում, որ ՌԴ-ն ակտիվ գործողություններ ձեռնարկի նաև մեր տարածաշրջանում

Չի բացառվում, որ ՌԴ-ն ակտիվ գործողություններ ձեռնարկի նաև մեր տարածաշրջանում
04.03.2014 | 19:21

Այսօր «Մեդիա» կենտրոնի հյուրասրահում «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը «Ուկրաինա. զարգացումները Ղրիմում» թեմայով քննարկման ժամանակ նշեց, որ «Ուկրաինայի ներկայիս լեգիտիմ ղեկավարությունը բավական խելամիտ է իրեն պահում և ամեն ինչ անում է, որպեսզի բախում չլինի Ուկրաինայի զինվորականների և Ռուսաստանի զավթիչների միջև: Ռուսաստանը մինչև այսօր առավոտ փնտրում էր պատերազմի պատրվակ, որը տեղի չունեցավ»։ Դավիթ Շահնազարյանը նշում է, որ ըստ միջազգային իրավունքի՝ ՌԴ կողմից կատարվել է ագրեսիա Ուկրաինայի նկատմամբ, բացի այդ տեղի է ունեցել Ղրիմի բռնազավթում։ Այն, ինչ տեղի է ունենում Ղրիմում, ոչ թե Ղրիմում ապրողների ցանկության արտահայտումն է, այլ բացառապես ՌԴ կողմից հրահրված գործողություն։ Ուկրանիայի պետականությունն ու տարածքային ամբողջականությունը լրջագույն վտանգի տակ են, սակայն սա բացառապես սադրված է ՌԴ կողմից։ Ռուսաստանը մարտահրավեր է նետել ոչ միայն միջազգային հանրությանը, այլև գոյություն ունեցող աշխարհակարգին՝ փորձելով պարտադրել իր կանոնները։ Այս ամենն ուղղված է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ աշխարհի դեմ։ Հետևանքները, ըստ Շահնազարյանի, ՌԴ համար լինելու են շատ ծանր։ 1 օրվա ընթացքում Ռուսաստանի տնտեսությունը կորցրեց շատ ավելին, քան ծախսել էր Սոչիի օլիմպիադայի ժամանակ։
Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ ինտենսիվ երկխոսություն է գնում կոնֆիդենցիալ մակարդակով Ռուսաստանի և Արևմուտքի, Ռուսաստանի և ԱՄՆ միջև: Ամեն ինչ կախված է նրանից, թե մոտ ապագայում ինչ համաձայնության կգան: Ռուսաստանն, ըստ էության, փորձ է անում ձևավորել նոր աշխարհակարգ: Դավիթ Շահնազարյանը չբացառեց, որ Ռուսաստանը ակտիվ գործողություններ ձեռնարկի նաև մեր տարածաշրջանում:

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ