ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Յոթ ցուցարար և յոթ հարյուր ոստիկան

Յոթ ցուցարար և յոթ հարյուր ոստիկան
03.03.2014 | 19:20

Երևանի «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության հայկական կենտրոնի հրավիրած «Միջուկային անվտանգության 2014 թվականի գագաթնաժողովի (Հաագա) ներկայացում. առանցքային գաղափարներ և նոր լուծումներ» թեմայով սեմինարը:

Սեմինարի սկզբում կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը նշեց, որ հրավիրված են դիվանագետներ, առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ:
Անդրադառնալով անվտանգության, ժողովրդավարության խնդիրներին՝ Ստեփան Գրիգորյանը հիշեց, որ մի երկրում ականատես է եղել, թե ինչպես են յոթ ընդդիմադիրներ ցույց կազմակերպել, և նրանց շրջապատել են յոթ հարյուր ոստիկաններ, որոնց միայն սաղավարտներն էին երևում: ՄԻնչդեռ, ըստ նրա, ցուցարարները չէին երևում: Չնշելով երկրի անունը՝ Ստեփան Գրիգորյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ անցանկալի է նման երկրում
ապրելը:
Հայաստանում և Վրաստանում Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախը նշեց, որ գագաթնաժողովը նվիրված է միջուկային զենքին և անվտանգության խնդիրներին: Նա նշեց, որ 2009թ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել Պրահայի գագաթնաժողովում և անդրադարձել անվտանգության խնդիրներին: Այնուհետև միջուկային անվտանգության մի գագաթնաժողով էլ տեղի է ունեցել Վաշինգտոնում՝ 2010 թ.-ին: Դեսպանը նշեց, որ անվտանգության խնդիրների վրա ցանկանում է հրավիրել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ուշադրությունը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարևորեց Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունը: Նա նշեց, որ Հայաստանի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ են, և իր սահմաններն ամուր պահելու համար մեր երկիրը պետք է մասնակցի անվտանգությանը նվիրված միջոցառումներին: Թևան Պողոսյանը՝ նշեց նաև, որ եվրոասոցացումից շրջվելով դեպի Մաքսային միություն, Հայաստանը խնդիր ունի վերականգնելու իր եվրոպացի գործընկերների վստահությունը: Նա հավելեց, որ Հայաստանի իշխանությունները Մաքսային միությանն անդամակցելը պայմանավորում են էներգետիկ անվտանգության խնդիրներով և պատճառաբանում, թե չունեն Էներգետիկ անվտանգության այլընտրանք:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 882

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ