Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը նշում է 20-ամյակը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը նշում է 20-ամյակը
20.12.2013 | 22:59

Դեկտեմբերի 20-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում նշվեց բուհի ուսանողական խորհրդի կայզմավորման 20-ամյա հոբելյանը։ Ներկա էին ուսանողական ինքնակառավարման մամնի տարբեր տարիների նախագահները։

Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը հիշեց այն տարիները, երբ ստեղծվեց ուսանողական խորհուրդը։ «Բուհերում անհրաժեշտ էր մի կառույց, որը կղեկավարեր ու կուղղորդեր ուսանող երիտասարդության կյանքը։ Այս կարևոր գործում համախոհ երիտասարդների մի խումբ Մանվել Բադալյանի ղեկավարությամբ կյանք տվեց այս կառույցին, որն աստիճանաբար մտավ ուսանողական կենցաղ և այսօր դարձել է բուհի կառավարման կարևորգույն օղակներից մեկը։ Այսօր ուսանողական խորհուրդը լուծում է կրթական, գիտական, սոցիալական, մշակութային սպորտային խնդիրներ», - նշեց ռեկտորը՝ իր երախտագիտության խոսքերն ուղղելով ուսանողական խորհրդի ակունքներում կանգնած անձանց։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ ինքն այն անձանցից է, ով այս կամ այն կերպ շփում ունեցել է բոլոր ուսանողական կառույցների հետ: Այնուհետև շնորհավորեց Ագրարային համալսարանի ռեկտորին ու փաստեց, որ նա մեծ տեղ ու նշանակություն է տալիս ուսանողական կառույցին, և ուսանողներն էլ նրա ցանկացած գործի կողքին կանգնում են: Այնուհետև Կարեն Ավագյանը նշեց. «Որքան էլ ՀԿ-ների ակտիվացման, տարաբնույթ ծրագրերի ընդգրկվածության մասին են խոսում, բայց համեմատության մեջ դրանք ուսանողական կառույցներին զիջում են»: Այնուհետև մատնանշելով ուսանողական կառույցների անցած դժվարին ուղին՝ ասաց. «Շատերը գուցե չեն գիտակցում, որ կայացման 20-ամյա ճանապարհին ինչ փորձություններով ու ինչ դժվարություններով են անցել ուսանողական կառույցները: Տասը-քսան հազար դրամ ռեսուրսով ծրագրեր էին իրականացվում: Փառք Աստծո, մենք այսօր ունենք հնարավորություն կյանքի կոչել ցանկացած ուսանողական ծրագիր»:

Ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված ցերեկույթին ներկա էր նաև կառույցի առաջին նախագահ Մանվել Բադալյանը, ով կարևորեց ուսանողական կառույցների գործունեությունը ուսումնական հաստատություններում և կոչ արեց երիտասարդներին ակտիվ դրսևորում ունենալ հասարակական կյանքում:

Օրվա առթիվ կային նաև պարգևատրումներ։ Մասնավորապես ուսանողական խորհրդի հոբելյանի առթիվ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը երիտասարդական ակտիվ գործունեության, ուսխորհրդի ձևավորման գործում ունեցած մեծ ներդրման համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի ոսկե մեդալով։ Ուսանողական խորհրդի տարբեր տարիների նախագահներն արժանացան ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրի։

Դիտվել է՝ 1693

Մեկնաբանություններ

ft">