ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Հայ երգի քարոզում

Հայ երգի քարոզում
14.12.2013 | 16:36

«Զվարթնոց» հայ երգի խումբը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ միասին եզրափակիչ համերգով հանդես կգան ` դեկտեմբերի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում։ Ծրագրում` հայ դասական, հոգևոր, աշուղական, ժողովրդական երգեր և Կոմիտաս:

Համերգի կազմակերպիչներն են Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և «Զվարթնոց» վերածննդի հիմնադրամը:

2012-2013թթ. կայացավ «Հայ երգի մրցույթ-փառատոն» ծրագիրը, որին մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերից և ԼՂՀ-ից 14-30 տարեկան երիտասարդներ և պատանիներ: Ծրագրի հիմնական նպատակն էր հայտնաբերել մարզերում բնակվող շնորհալի երիտասարդների՝ սերմանելով հայ դասական, հայ հոգևոր, հայ ժողովրդական, և կոմիտասյան երգ։ Չորս փուլերի արդյունքում ընտրվեց 30 մասնակից, որի արդյունքում ձևավորվեց «Զվարթնոց» հայ երգի խումբը:
2013թ. օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը «Զվարթնոց» հայ երգի խումբը մասնակցեց Բուլղարիայի Բուրգաս քաղաքում տեղի ունեցող համաշխաիհային ֆոլկլորային չեմպիոնատին (European Association of Folklore Festivals-EAFF):

Չեմպիոնատին Հայաստանը մասնակցում էր «Խմբակային երգ», «Զուգերգ», «Մեներգ» անվանակարգերում։ Մեր ներկայացուցիչներն արժանացան «Ոսկե մեդալ», «Ոսկե քնար» մրցանակներին «Խմբակային երգ» անվանակարգում։

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ