Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Յանուկովիչը հակամայդանահավաք է կազմակերպում

Յանուկովիչը հակամայդանահավաք է կազմակերպում
14.12.2013 | 12:56

Այսօր Կիևի Եվրամայդանը ավելի քան լարված է` երկրի նախագահը Մայդանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող հրապարակում կազմակերպում է յուրայինների հավաք, ավելի ստույգ` հակահանրահավաք, ընդդիմադիրներին իր ուժն ու համակիրների թվաքանակը ցուցադրելու և ապացուցելու, որ Եվրոպական համայնք մտնելու ցանկություն ոչ բոլոր քաղաքացիներն ունեն: Մայդանը Յանուկովիչի այդ քայլին արձագանքում է հանդարտ համառությամբ` հարթակից հնչում են հանդարտության և սադրանքներին չարձագանքելու կոչեր: Սակայն ամրացնում են Մայդանի հարավային, դեպի Յանուկովիչի հանրահավաքը տանող փողոցի բարիկադը, զգուշանալով, որ հենց այդտեղից կարող են գրոհել կամ իրականացնել սադրիչ հարձակումներ: Տեղեկացնեմ, որ Ուկրաինայի Լվով քաղաքի «Բերկուտի» ջոկատները եկել են պաշտպանելու Մայդանը, հրաժարվելով կատարել Մայդանը ճնշելու իշխանությունների հրահանգը: Տերնոպոլի «Բերկուտի» ջոկատներն էլ առհասարակ հրաժարվել են գալ Կիև: Տեղեկացնեմ նաև, որ նախագահ Յանուկովիչի հետ հանդիպման նպատակով աշխատանքից «հարգելի պատճառով» ազատել են Կիևի քաղաքապետարանի կոմունալ ծառայությունների աշխատակիցներին և պետերին հրահանգել բոլորին բերել հրապարակ՝ հատուկ հատկացված ավտոբուսներով: Իմ հարցումներին Յանուկովիչի հետ հանդիպման մասնակիցները միաբերան ասում են, որ չգալու պարագայում նրանց կարող են ազատել աշխատանքից: Նախագահ Յանուկովիչի հանրահավաքին մասնակցելու նպատակով Կիևի և շրջանների պետական կառույցների ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար աշխատողները նույնպես կազմակերպում են ծառայողներին հատուկ հատկացված ավտոբուսներով հրապարակ բերելու գործընթացը: Նույնիսկ հիվանդանոցների բժիշկներն ու միջին պերսոնալն են հրապարակում: Մայդանի կազմակերպիչներն ու ակտիվիստները մեզ հետ զրույցներում նշում են, որ անհանգստանում են ոչ այնքան Մայդանի նկատմամբ իրականացվելիք հնարավոր հարձակման, այլ հենց Յանուկովիչի հանրահավաքի մասնակիցների շրջանում սադրանքներ կազմակերպելու հնարավոր վտանգի համար, ուստի կոչեր են անում, որպեսզի ընդդիմադիրներից ոչ ոք չգնա Յանուկովիչի հանրահավաքին, որպեսզի սադրանքների դեպքում չպատճառաբանեն, թե սադրիչներն ընդդիմադիրներն են, Ուկրաինայի քաղաքացիներին էլ միմյանց դեմ չլարեն: Նշեմ, որ այսօր Կիևի Եվրամայդանին զուգահեռ նախատեսված նախագահ Յանուկովիչի հանրահավաքի կազմակերպմանը մեծապես նպաստում են «Ռեգիոնների կուսակցության» անդամներն ու առաջնորդները: Նշեմ նաև, որ Կիևում հավատացած են, թե Յանուկովիչի հետ հանդիպումից հետո հանրահավաքի մասնակիցների մեծ մասը գալու է Մայդան:

Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Կիև, Եվրամայդան

Հատուկ irates.am-ի համար

Դիտվել է՝ 1116

Մեկնաբանություններ