ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Գործընթացը շատ է ձգձգվել

Գործընթացը շատ է ձգձգվել
06.12.2013 | 23:39

ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների Կիևյան հանդիպման ավարտին Մինսկի խմբի երեք համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ- ի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը և Ֆրանսիայի եվրոպական հարցերի նախարար Տյերի Ռեպենտինը, հաղորդել են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կկայանա 2014 թվականի սկզբին:

Համատեղ հայտարարությանը միացան նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Բարձրաստիճան դիվանագետների համատեղ հայտարարության մեջ ասված է․ ,Հայտարարության հեղինակները պայմանավորվել են շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և խաղաղ լուծմանն ուղղված համատեղ աշխատանքը` որպես հիմք ընդունելով այն արդյունքները, որոնք արդեն իսկ ձեռք են բերվել: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ 2014 թվականի սկզբին կայանալիք հանդիպումը նվիրված է լինելու բարձր մակարդակում հետագա բանակցությունների նախապատրաստմանը: Համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջերս վերսկսված բանակցությունները և հույս են հայտնում, որ առաջիկա հանդիպումները կնպաստեն կարգավորման գործընթացի հետագա առաջընթացինե:
Համանախագահ պետությունների ներկայացուցիչները կոչ են արել հակամարտող կողմերին քննարկել այն գործողությունները, որոնց միջոցով հնարավոր է նվազեցնել տարածաշրջանի լարվածությունը: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների դիրքորոշման մասին նշված է․ ,Նախարարները նշեցին, որ տարածաշրջանի բնակչությունը ակնկալում է և արժանի է, որ կարգավորման գործընթացում որոշակի առաջընթաց արձանագրվի: Այդ գործընթացը շատ է ձգձգվելե:

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ