ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Աշխատելով միասին՝ բարձրացնենք որակը

Աշխատելով միասին՝  բարձրացնենք որակը
24.11.2013 | 16:28

Նոյեմբերի 21-23-ը Շվեդիայի, Գոտեմբուրգ քաղաքում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը մասնակցել է որակի ապահովման եվրոպական ութերորդ ֆորումին: Որակի ապահովման եվրոպական ֆորումը կազմակերպվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA), Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (EUA), Եվրոպական ուսանողական միության (ESU) և Բարձրագույն կրթության ինստիտուտների եվրոպական ասոցիացիայի (EURASHE) կողմից: Տարեկան ֆորումը համախմբում է մասնագիտական կրթության որակի ապահովման ոլորտում բոլոր հիմնական շահառուներին՝ բարձրագույն կրթական հաստատություններ, որակի ապահովման գործակալություններ և ուսանողներ, հնարավորություն տալիս համատեղ քննարկել կրթական ոլորտում առկա խնդիրներն ու իրականացնել փորձի փոխանակում:

Որակի ապահովման եվրոպական ութերորդ ֆորումը կրում էր «Աշխատելով միասին` բարձրացնենք որակը» (Working together to take quality forward) խորագիրը:

Ռուբեն Թոփչյանը Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալության աշխատակից Միշել Վերայի հետ վարել է աշխատաժողովներից մեկը` «Հայաստանում որակի ապահովման տեխնիկական աջակցություն» (ARQATA) ծրագիրը որպես միջազգային որակի ապահովման ծրագիր. համատեղ ջանքեր հետխորհրդային տարածքում» խորագրով:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ