Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«Սա Հայաստանի որոշումը չէ, ընդամենը նախագահի հայտարարություն է»

«Սա Հայաստանի որոշումը չէ, ընդամենը նախագահի հայտարարություն է»
23.11.2013 | 13:59

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի`նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված Մաքսային միությանը անդամագրվելու հայտարարության շուրջ բազմաթիվ իրարամերժ կարծիքներ հնչեցին քաղաքական տարբեր կառույցների ու քաղաքագետների կողմից:

ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆՆ, օրինակ, կարծում է, որ սեպտեմբերի 3-ին նախագահի` ՀՀ-ի ՄՄ-ին անդամագրվելու հայտարարությունը, վատ տրամադրության հետևայնք է. «Այդ հայտարարություն անողը կամ վատ տրամադրություն կամ բարձր ճնշում է ունեցել»,-ասաց նա: Հայրիկյանը նաև զարմանում է, որ եվրոպական կառույցները լուրջ են վերաբերվում այդ հայտարարությանը. «Անհասկանալի է, թե եվրոպական լուրջ փորձառություն ունեցող կառույցներն ինչո՞ւ են այդքան լուրջ նշանակություն տալիս այդ հայտարարությանը: Երբ կլինի Մաքսային միության համաձայնագիր, պայմանագիր, դաշինք, դրանից հետո նոր կարելի է վերաբերմունքը փոխել մեր նկատմամբ: Այսօր մենք, մեր դիվանագիտական միջոցներով, եվրոպական կառույցներին պետք է հիշեցնենք` ի՞նչ է եղել որ: Պետք է նրանց բացատրել, որ սա Հայաստանի որոշումը չէ, ընդամենը նախագահի հայտարարություն է: Նա շատ բան կարող է հայտարարել»,-ասաց ԱԻՄ նախագահը` հավելելով, որ եվրոպական համապատասխան կառույցների ղեկավարները ևս արձանագրում են, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը անակնկալ էր նաև իր կուսակիցների համար, քանի որ այն նախապես չէր քննարկվել ո’չ կուսակցական շրջանակում, ո’չ խորհրդարանական, ո’չ էլ հասարակական:

Ըստ նրա, գոյություն ունեն տևական գործընթացներ, և այդ ընթացքում Եվրոպան պետք է համբերատար լինի: «ՀՀ նախագահը միաժամանակ ասել է, որ մենք չեն հրաժարվում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելուց: ՈՒրեմն, ԵՄ-ն էլ պիտի ասի` դե լավ, արի ստորագրի, տեսնենք ՄՄ իրեն ինչպես կպահի, որից հետո էլ մենք մեր դիրքորոշումը կունենանք»,-նշեց Պ. Հայրիկյանը` ընդգծելով, որ մեր` հայկական կողմի դիրքորոշումն արդեն հստակեցված է` «քանզի հայ ժողովրդի նույնիսկ մեկ քառորդը կողմ չէ ՄՄ-ին»:
Վերջինիս խոսքով` տարածված թվերը, որոնք իբրև թե ապացուցում են, թե հայ ժողովրդի մեծամասնությունը կողմ է ՄՄ-ին, կեղծ են. «Մեր հասարակության միտքը շեղելու, նրան հոգեբանորեն կոտրելու, ընկճելու համար տարածեցին այդ կեղծ թվերը: Սկզբում` 56 տոկոս էին նշում, հիմա արդեն` 86 տոկոսի մասին է խոսք գնում: Մեր բարեխիղճ հարցումների արդյունքում պարզեցինք, որ Հայաստանում, քարոզչական բռնաճնշումների պայմաններում, բնակչության ընդամենը 23 տոկոսն է կողմ ՄՄ-ին, իսկ ԵՄ-ին կողմ են արտահայտվել 28 տոկոսը: Մոտավորապես նույնքան էլ կողմ է արտահայտվել Հայաստանի ներկա իշխանությանը: Արդյունքում` 70 տոկոսը կողմ է ազատ, անկախ Հայաստանին, այսինքն` ԵՄ-ին, և 30 տոկոսը` ՄՄ-ին»,-ասաց Պ. Հայրիկյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ