Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 14-ին մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 14–16-ը այնտեղ գումարվող Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 33-րդ գլխավոր համաժողովին: Այս տարվա համաժողովին նախատեսված են քննարկումներ «Ֆրանկոֆոն տեղական դերակատարները. նրանց գործողությունը՝ հօգուտ հասարակական և համերաշխ տնտեսության» թեմայով։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշում նաև, որ այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ինչպես Փարիզի, այնպես էլ ասոցիացիային անդամակցող այլ քաղաքների քաղաքապետների հետ։