ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Վարդանին դատելիս արդար քննություն ենք ուզում»

«Վարդանին դատելիս արդար քննություն ենք ուզում»
11.11.2013 | 16:28

«Օրենքի առաջ բոլորը հավասար են, Վարդան Պետրոսյանը բոլորից լավ գիտի դա…Վարդանին անձամբ եմ ճանաչում, շուրջ 30 տարի և նրան ճանաչելով կարող եմ վստահ ասել, որ նա չի խուսափի պատասխանատվությունից: Նա իմ մտերիմ ընկերն է: Առաջին զգացողությունը, որ ունեցա այդ լուրը լսելուց, այս էր` «Վա՛յ, ո՞նց է նա ապրելու այսքանից հետո», մտածեցի ես` իմանալով Վարդանի մարդկային հատկանիշները: Նա պատասխանատվությունից հեռացող չի: Եթե նույնիսկ խնդրեն, ասեն` գնա, իր համար դա կլինի ուղղակի ծիծաղելի: Եթե նույնիսկ չկալանավորեն, միևնույն է, նա կգերադասի կրել պատիժը»,-ասաց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան Գասպարյանը` պատասխանելով հարցին, թե, ըստ նրա, դատական ինչպիսի՞ մոտեցում կցուցաբերվի դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ, արդյո՞ք նրա հայտնի լինելը կմեղմացնի նրա նկատմամբ սահմանված պատիժը:

Իսկ ընդանրապես, պարոն Գասպարյանի խոսքով, դա իր որոշելիքը չի, միակ ցանկությունը, որ ունի ինքը և Վարդանի մյուս ընկերները, այն է. որ Վարդան Պետրոսյանին դատեն օրենքի սահմաններում, չլինի օրենքի խախտում: «Հետաքննության ժամանակ, արդար քննություն ենք ուզում, միայն այդքանը»,-ասաց նա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2223

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ