Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Մեկնարկեցին երիտասարդական տոները

Մեկնարկեցին երիտասարդական տոները
08.11.2013 | 20:23

Նոյեմբերի 8-ին «Շնորհավոր տոնդ, սիրելի ուսանող» ծրագրով մեկնարկեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Երիտասարդության համաշխարհային (նշվում է նոյեմբերի 10-ին) և Ուսանողների միջազգային (նշվում է նոյեմբերի 17-ին) օրերին նվիրված տոնական միջոցառումների շարքը։ Երեկոյի ընթացքում, որին մասնակցում էր Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ավելի քան 1000 ուսանող, հանձնվեցին առաջին կուրսեցիների ուսանողական և ստուգման գրքույկները։ Պարգևատրվեցին բուհի լավագույն ուսանողները։ Լավագույն բրյուսովական կոչմանն արժանացան Հայկ Համբարձումյանը, Հայկուհի Գրիգորյանը, Տաթևիկ Հունանյանը, Սաթենիկ Կուզանյանը։

Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը, շնորհավորելով երիտասարդներին տոների առթիվ, մաղթեց նրանց լիարժեք վայելել ուսանող լինելու բերկրանքը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը մաղթեց ուսանողներին ուսման տարիները ծառայեցնել առավելագույն գիտելիք կուտակելու նպատակին։ «Սիրելի′ երիտասարդներ, դարձեք այնպիսի քաղաքացիներ, որպեսզի ձեր ներուժով է′լ ավելի զարգացնեք մեր երկիրը։ Տոների ընթացքում կազմակերպված միջոցառումներով մենք կփորձենք վեր հանել երիտասարդներին ու ուսանողներին հուզող խնդիրները։ Դուք այդ հարցում պետք է օգնեք մեզ՝ բարձրաձայնելով անհանգստացնող բոլոր խնդիրները, որպեսզի համատեղ ջանքերով կարողանանք դրանց լուծում տալ»,- նշեց Կարեն Ավագյանը։

Նշենք, որ հիմնադրամը երիտասարդական տոների առթիվ նախաձեռնել է մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես այդ ծրագրերի շրջանակներում ուսանողների և երիտասարդների ընդունելություններ կկազմակերպեն ՀՀ վարչապետն ու ՀՀ ԿԳ նախարարը։ Կանցկացվի «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողով, որի ընթացքում առանձին տաղավարներով կներկայանան երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող ՀԿ-ներն ու ուսանողական կազմակերպությունները, կանցկացվեն նաև բազմաբնույթ քննարկումներ, սեմինարներ երիտասարդական թեմաներով։ Կկազմակերպվի երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթ։ Տեղի կունենա հայկական պետական մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող՚ մրցանակաբաշխությունը։ Կպարգևատրվեն երիտասարդ գիտնականները։ Կանցկացվեն երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո և «Մեր տոնն է այսօր» խորագրով միջբուհական փառատոն։ «Երաժշտությունն անիվների վրա» միջոցառմամբ երաժշտական խմբերն ու անհատ կատարողները տոնական տրամադրություն կստեղծեն բուհերի տարածքում և քաղաքում։ Ուժերը կչափեն երիտասարդ քաղաքական, պետական գործիչների և ուսանողների ֆուտբոլային թիմերը։ Հիմնադրամը երիտասարդներին կնվիրի նաև «Հոլիվուդ նոն ստոպ» համերգային ծրագիրը։

Միջոցառումները 10 օր շարունակ տոնական տրամադրություն կստեղծեն երիտասարդների շրջանում, ծրագրեր կիրականացվեն նաև մարզերում։

Դիտվել է՝ 2005

Մեկնաբանություններ