ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էմոմալի Ռահմոնը կիշխի մինչև 2020 թվականը

Էմոմալի Ռահմոնը կիշխի մինչև 2020 թվականը
07.11.2013 | 11:24

Նախագահական ընտրությունները Տաջիկստանում համարվել են կայացած: Նախնական տվյալներով` ընտրատեղամասեր են եկել ընտրողների 68 տոկոսը` 2 830 000 մարդ (ընտրողների թիվը 4 միլիոն 24,9 հազար է): Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 6-ին և փակվել են 20.00-ին: Առաջին 4 ժամում արդեն 40 տոկոսը քվեարկել էր: Տաջիկստանում գործել են 3155 ընտրատեղամասեր, ևս 58-ը` 25 երկրներում: Քվեաթերթիկներում նախագահի 6 թեկնածուներ են` Ագրարային, Դեմոկրատական, Սոցիալիստական, Տնտեսական բարեփոխումների, Կոմունիստական, Ժողովրդադեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ: Հիմնական թեկնածուն 1994 թ. Տաջիկստանի անփոփոխ նախագահ Էմոմալի Ռահմոնն է, որ հաղթանակի դեպքում կարող է իշխանության ղեկին մնալ մինչև 2020 թվականը: Տաջիկստանում ոչ ոք չի կասկածում նրա հաղթանակին: Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան մեկ շաբաթ հետո, իսկ նախնականը` հաջորդ օրը:


Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ