ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տեղի կունենա հազվագյուտ երկնային երևույթ` Արեգակի հիբրիդ խավարում

Տեղի կունենա հազվագյուտ երկնային երևույթ` Արեգակի հիբրիդ խավարում
01.11.2013 | 17:35

Նոյեմբերի 3-ին Գրինվիչի ժամանակով 12:47:36-ին տեղի կունենա հազվագյուտ երկնային երևույթ` այսպես կոչված Արեգակի հիբրիդ խավարում: Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար (մասնակի կամ լրիվ խավարում): Լրիվ խավարման փուլում, երբ հեռավորությունների տատանումների պատճառով Լուսնի սկավառակն ավելի փոքր է Արեգակի սկավառակից, դիտվում է օղակաձև խավարում: Հազվագյուտ դեպքերում լրիվ և օղակաձև խավարումները հաջորդում են միմյանց` կախված, թե Երկրագնդի որ կետից են դիտվում, և այս դեպքում խավարումը կոչվում է հիբրիդ կամ օղակաձև-լրիվ:

Նոյեմբերի 3-ի խավարման մասնակի փուլը կսկսվի Գրինվիչի ժամանակով (UTC) ժամը 10:05, իսկ լրիվ խավարումը՝ 11:05: Ժամը 12:47:36-ին Ատլանտյան օվկիանոսում` Փղոսկրի Ափից և Գանայից հարավ, կլինի առավելագույն փուլը, որը կտևի 1 րոպե 39 վայրկյան: Լրիվ խավարման առավելագույն շերտը կունենա 58 կմ լայնություն: Լրիվ խավարումը կավարտվի 14:28, իսկ խավարումն ամբողջությամբ (ներառյալ մասնակի փուլը)՝ ժամը 15:28: Խավարումը դիտվելու է Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափերից սկսած մինչև Աֆրիկայի արևելյան ափերը: Հայաստանում խավարումը կդիտվի մասնակի` փոքր չափով միայն: Այս խավարումը 2013 թվականի Արեգակի երկու խավարումներից վերջինն է:

Հայկական աստղագիտական ընկերություն

Դիտվել է՝ 1529

Մեկնաբանություններ