ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ռոմանոս Սարգսյանի առաջին պատկերահանդեսը` հայրենիքում

Ռոմանոս Սարգսյանի առաջին պատկերահանդեսը` հայրենիքում
01.11.2013 | 17:32

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվում է գեղանկարիչ Ռոմանոս Սարգսյանի անհատական ցուցահանդեսը:
Ծնունդով Թբիլիսցի արվեստագետը սովորել է Լենինգրադի (Ս. Պետերբուրգ) Վ. Սերովի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապա` Ի. Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում: Մինչև 1961-ը ապրել է Մոսկվայում, այնուհետև` Երևանում:
Ողջ կյանքի ընթացքում ստեղծագործելուն զուգահեռ զբաղվել է մանկավարժությամբ, դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (ղեկավարել է գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնը, եղել է պրոռեկտոր):
1983-ին նրան շնորհվել է արվեստի վաստակավոր գործչի կոչում:
Ռ. Սարգսյանն աշխատել է զանազան ժանրերում, նրա ստեղծագործությունները ռեալիստական արվեստի արժեքավոր նմուշներ են:
Պատկերասրահում կազմակերպվող ցուցահանդեսը Ռոմանոս Սարգսյանի առաջին պատկերահանդեսն է հայրենիքում: Կներկայացվի հեղինակի ընտանիքի հավաքածուի որոշ մասը:
Բացումը տեղի կունենա նոյեմբերի 5-ին , ժամը 15.00-ին:

Դիտվել է՝ 1621

Մեկնաբանություններ