«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ինչի՞ համար է այս ողջ աղմուկը

Ինչի՞ համար է այս ողջ աղմուկը
03.10.2013 | 16:52

Հասարակական-քաղաքական կյանքը եռում է աղմուկից: ԱԺ-ում Գլխավոր դատախազի ընտրությանը քանի հոգի դեմ քվեարկեցին, Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում ինչ հարց տվեց Սերժ Սարգսյանին, ով նրան զիջեց իր տեղը հարց տալու համար, Լևոն Զուրաբյանը երբ էր հերթագրվել և ինչու չկարողացավ իր հարցը հնչեցնել, Նիկոլ Փաշինյանը ոնց էր քվեարկել...

Եթե Երևանի կենտրոնում տեղակայված կառավարության, ԱԺ-ի և ՀՀ նախագահի նստավայրերում ընթացող խմորումները հանես, Եվրոպայի խորհրդի գզվռտոցներին էլ բանի տեղ չդնես, կմնա մի ունայն տարածք: Կարծես Երևանից, ավելի ճիշտ՝ Երևանի Բաղրամյան պողոտայից ու Հանրապետության հրապարակից դուրս ո՛չ կյանք կա, ո՛չ խնդիրներ, ո՛չ լուսաբանելու և հետաքրքրության արժանի թեմա: Եվ եթե իշխանության ու ընդդիմության հիմնական դերակատար անձինք չլինեն, պետք է մոռանալ մնացած ամեն ինչ:
Երբ փորձում ես աղմուկը թոթափել ու հասկանալ, թե այդ աղմուկից մնացած ՕԳԳ-ն ինչ արդյունք է տալիս, պարզվում է՝ չկա արդյունք: Գլխավոր դատախազն ընտրվում է՝ անկախ ընդդիմադիր գզվռտոցներից, Սերժ Սարգսյանը վատ չի զգում ԵԽԽՎ-ում կազինոներում իր տանուլ տված գումարների մասին հնչեցրած հարցից, Զարուհի Փոստանջյանն էլ ԵԽԽՎ-ում իր պատվիրակի տեղը պահելու համար ձեռնարկում է համապատասխան քայլեր՝ ի հեճուկս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշման:
Մնում են աղմուկն ու աղմուկի թողած ծանր տպավորությունը, որը չի թեթևացնում հայաստանցիների կյանքը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ